ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պատասխանատվություն

Պատասխանատվություն
01.12.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 1

Ով ինձ հետ չէ` իմ դեմ է, և ով ինձ հետ չի հավաքում`

ցրում է (Մատթեոս 12. 30):

Ես ձեր կողքին եմ:

Անչափ մարդկային Հիսուս, որ հասկանում է ձեր բոլոր տկարությունները, տեսնում ձեր մաքառումներն ու հաղթանակները:

Հիշեք, որ Ես տկարների ընկերակիցն ու բարեկամն էի, պատրաստ` կարեկցելու և հագեցնելու նրանց անոթությունը:

Ես Իմ հետևորդներին սովորեցնում էի բոլոր մարդկանց հանդեպ պատասխանատվություն ունենալ, պատասխանատվություն ոչ միայն մերձավորների ու սիրելիների, այլ նաև այլոց հանդեպ:

«Տեր, արձակի՛ր սրանց, որպեսզի մոտակա գյուղերը գնան և իրենց համար ուտելիք գնեն»:

Ես սովորեցրի նրանց, որ աստվածային գթությունը` ամենից առաջ մեծ պատասխանատվություն է:

«Դուք նրանց ուտելիք տվեք», - եղավ Իմ պատասխանը: Ես սովորեցրի, որ միայն կարեկցանքը` առանց իրական ցավը բժշկելու, անարժեք է:

«Դո՛ւք նրանց ուտելիք տվեք»:

ՈՒր որ գտնվում է ձեր կարեկցանքը, այնտեղ պետք է լինեք նաև դուք, եթե այդ հնարավոր է:

Իմ այս պատգամը հիշեք նաև այն ժամանակ, երբ մտածում եք ձեր անձնական կյանքը բարելավելու մասին: Այդ նշանակում է` նույն վերաբերմունքը Ինձնից պահանջել:

Ծառան մեծ չէ իր տիրոջից, մանավանդ հոգևոր առումով, և ինչ որ Ես սովորեցրի Իմ աշակերտներին, նույնը Ես էի անում:

Եթե դուք էլ ձեր կյանքի ծովեզերքին նվաղեք պակասությունից ու կարիքից, իմացեք, որ Ես կհոգամ ձեր կարիքները` առատորեն ու լիառատ, առանց տրտնջալու ու խնայելու:

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ