«Երբ որ մեռնես, մի՛ անհանգստացիր քո մարմնի համար... քո հարազատները կանեն այն, ինչ անհրաժեշտ է.
* շորերդ կհանեն,
* քեզ կլողոցնեն,
* քեզ կհագցնեն,
* քեզ տանից դուրս կհանեն ու կհասցնեն քո նոր հասցեով։
Շատերը կգան հուղարկավորության՝ քեզ մեծարելու։ Ոմանք նույնիսկ կփոխեն իրենց ծրագրերը և անգամ թույլտվություն կխնդրեն բացակայելու աշխատանքից՝ թաղմանդ մասնակցելու համար:
Քո հագուստները, որոնք դու հագել ես, կտրվի ուրիշին, կամ կվաճառվի, կամ կնվիրվի, կամ կայրվի:
Քո բանալիները, քո գործիքները, քո գրքերը, քո խաղերը, քո հավաքածուները, քո բոլոր իրերն արդեն պատկանելու են ա՛յլ մարդկանց:
Եվ վստա՛հ եղիր, որ աշխարհն առանց քեզ կանգ չի՛ առնի և չի՛ լացի քեզ համար։ Ամենօրյա աշխատանքը չի՛ դադարելու։
Քեզ կփոխարինե՛ն աշխատավայրում. նման կամ նույնիսկ ավելի լավ կարողություններով մեկը կզբաղեցնի՛ քո տեղը։
Քո ունեցվածքը կանցնի ժառանգների՛ն։
Մի՛ կասկածիր, որ քո մասին և քո կյանքում արված փոքր կամ մեծ սխրագործությունները կքննարկվեն, կդատվեն և կքննադատվեն։
Մարդիկ, ովքեր քեզ միայն հեռվից ու տեսնելով էին ճանաչում, կասեն. «Խե՜ղճ մարդ»:
Քո լավ ընկերները լաց կլինեն ժամերով կամ օրերով, բայց հետո նորից կծիծաղե՛ն։
Քո ընտանի կենդանիները կվարժվե՛ն իրենց նոր տիրոջ հետ:
Քո լուսանկարները որոշ ժամանակ կկախվեն պատից, հետո կդնեն կահույքի վրա, իսկ հետո կպահվեն ինչ-որ դարակում։
ՈՒրիշը կնստի քո բազմոցին ու հեռուստացույց կնայի, մեկ ուրիշը կնստի քո սեղանի մոտ և կուտի դրա վրա։
Քո տան խորը ցավը կտևի մեկ շաբաթ, երկու շաբաթ, մեկ ամիս կամ՝ երկու, մեկ կամ երկու տարի:
Հետո դու կմիանաս հիշողություններին, և քո պատմությունը ԿԱՎԱՐՏՎԻ՛:
Այն կավարտվի՛ մարդկանց մեջ, այն կավարտվի՛ այստեղ, այն կավարտվի՛ այս աշխարհում, բայց քո պատմությունը կսկսվի ՆՈ՛Ր իրականության մեջ... քո մահից ՀԵՏՈ՛:
Քո երկրային կյանքը, որտեղ դու կարող էիր շարժել քո մարմինը, որտեղ դու կարևորում էիր այն, ինչ ունեիր այստեղ, այժմ կկորցնի՛ իմաստը։
ԿԱՆՀԵՏԱՆԱ՛...
• Քո մարմնի գեղեցկությունը,
• անունը,
• ազգանունը,
• սեփականությունը,
• վարկերը,
• աշխատանքային դիրքը,
• բանկային հաշիվը,
• ավտոմեքենան
• տունը,
• ակադեմիական կոչումները,
• գավաթներ-մրցանակները,
• ընկերները,
• տղամարդիկ / կանայք,
• երեխաները,
• ընտանիքը...
Քո նոր կյանքում քեզ միայն քո ՀՈԳԻ՛Ն Է ՊԵՏՔ ԳԱԼՈՒ։
Միակ սեփականությունը, որը դու կունենաս, ՀՈԳԻ՛Ն է:
Այսպիսով, փորձե՛նք ապրել ճիշտ, լիարժեք և երջանիկ, քանի դեռ այստեղ ենք, որպեսզի այնտեղ լինեք լա՛վ վայրում, քանի որ, ինչպես ասել է Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացին.
«Դուք այստեղից չե՛ք վերցնի այն, ինչ ունեք, դուք կվերցնեք միայն այն, ինչ տվել եք»:
Ավագ Երեց՝ Անդրեյ ՏԿԱՉՈՎ