ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ճամփորդություն ինձ հետ

 Ճամփորդություն ինձ հետ
03.12.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 3

Ձեր միտքը զուր տեղը մի ծանրաբեռնեք առեղծվածներով, որ չեք կարող լուծել: Որովհետև, կարող է այնպես լինել, որ այդ լուծումը այդպես էլ չտրվի ձեզ այս կյանքում:

Հիշեք երիցս ասված Իմ այս խոսքերը.

«Շատ բան ունեմ ասելու ձեզ, բայց հիմա չեք կարող հասկանալ դրանք»:

Հանգրվանից հանգրվան, քայլ առ քայլ ընթանալով է, որ կկարողանաք ելնել վեր տանող ուղիով:

Վստահ եղեք, որ իրոք Ինձ հետ եք ճամփորդում:

Մի այնպիսի ուրախություն կունենաք, որ ծանոթ է միայն նրանց, ովքեր տառապում են Ինձ հետ:

Բայց այդ ուրախությունն արդյունք է ոչ թե տառապանքի, այլ Ինձ հետ ունեցած մտերմության:

Իսկ այդ մտերմությունը մղում է ստանում տառապանքից:

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ