Արցախի կորուստը վերագրվում է հայ ժողովրդի թշնամի ժողվարչապետին, սակայն նա միայնակ չգործեց, միայն փաշինյան նիկոլն ի վիճակի չէր վերացնել Արցախը և բոմժացնել տեղի հայերին:
Ընդհանրապես, ոչ մի գործ աշխարհում մենակ չի արվում, անգամ հանճարեղ Ալեքսանդր Մակեդոնացին միայնակ չէր գործում ՝ նրա կողքին էին հոր հին ընկերները, իր անձնական գվարդիան, որոնցից յուրաքանչյուրը վառ անհատականություն էր, և նրանց վրա հենվելը Ալեքսանդրին հասցրեց Հնդկաստան և կործանեց Աքեմենյանների համաշխարհային կայսրությունը:
Նույնը մեր պարագայում:
Այն ի՞նչն էր, ի՞նչը, որ կործանեց ու հայաթափեց Արցախը:
Այդ ինչը Արցախի ռազմաքաղաքական էլիտան էր ընդհանրապես և մասնավորապես՝ եվնուխ հարությունյան արայիկը:
Մի կողմ թողնենք պլանավորված պարտությունը 2020 թվականի, նոյեմբերի 9-ին շատ քիչ բան էր կորած, այն էլ՝ ոչ անվերադարձ:
Իսկական ողբերգությունը սկսվեց 2021-22թթ.:
Ի՞նչ չարեց Արցախի ղեկավարությունը, կամ ի՞նչ կարող էր անել գալիք աղետը կանխելու համար:
Նախ, կարելի էր ազգովի դիմել ՌԴ քաղաքացինություն ստանալու խնդրագրով, ինչպես ժամանակին արեցին Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանությունները:
Դա չարվեց՝ փաշինյան նիկոլի եվնուխը չէր կարող որևէ օգտակար քայլ կատարել, մանավանդ, որ օրակարգում էր Արցախի վերջնական հանձնման և հայաթափման հարցը:
Իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո, երբ Պրահայում ժողվարչապետ փաշինյանը հրաժարվեց Արցախից՝ ճանաչելով այն Ադրբեջանի անբաժանելի մաս, ձեռքի հետ էլ ընդունելով, որ 30 տարի Ադրբեջանն ապօրինաբար օկուպացված է եղել, Արցախում գործող բոլոր զինված միավորները (պաշտպանության բանակը, ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը) ահաբեկչական խմբավորումներ են, պետք էր երկու բան անել: Նախ, անհրաժեշտ էր չճանաճել/մերժել փաշինյան նիկոլի ստորագրությունն այդ փաստաթղթի տակ, երկրորդ՝ Ռուսաստանին մարզի կարգավիճակով միանալու հայտ ներկայացնել: Այսինքն, արցախցիները կասեին՝ մենք 1991 թվականից անկախ երկիր ենք, Հայաստանի կողմից մեզ այստեղ-այնտեղ տեղավորելը լեգիտիմ չենք համարում, և մենք ազգովի մեր ապագան տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության, այլ ոչ Ադրբեջանի կազմում, դա մեր սուվերեն իրավունքն է, մեր ազգային ցանկությունը, մեր ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ:
Արցախի ղեկավարությունը դա էլ չարեց, պատճառը նույնն էր՝ հարությունյան արայիկի եվնուխությունը, նրա՝ փաշինյան նիկոլի, համբալ և ՀՀ ժողվարչապետի՝ ԱՄՆ գործակալ ու վասալ լինելը:
Այսինքն, հավասար մեղավորություն է կրում Արցախի ռազմաքաղաքական էլիտան, ընդ որում՝ բոլոր ժամանակների, քանզի հենց նախկին իշխանության որոշումն էր հարությունյան արայիկի նախագահ կարգվելը: Դե, թող պատժվեն, որևէ մուննաթի որևէ հասցեատեր չկա և չի կարող լինել:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Ինչ վերաբերում է Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին՝ Արցախի հանձնումն ու հայաթափումը չկանխելու հարցով, ապա խելոք ազգը մեղավոր կփնտրեր Արևմուտքում, ասենք, Պրահայում, որտեղ կնքվեց Արցախի մահկանացուն: Արևմուտքը քննադատող, դատապարտող գեթ մեկ հոդված, հրապարակում տեսե՞լ եք: Երկրի նախկին իշխանություններից գոնե մեկ թթու խոսք լսե՞լ եք Արևմուտքի հասցեին: Ո՛չ, բոլոր սլաքներն ուղղված են Ռուսաստանին: Իսկ այդ տերությունը, կներեք, հայերի ձեռքը քաքը չի ընկել, որ հարյուր տարին մեկ հայերի կորցրած հողերը վերադարձնի և մեկ դար շարունակ լսի, թե բա՝ ռուսները թուրքերի հետ կիսեցին մեր հողերը կամ ռուսերը մեր հողերը տվեցին թուրքերին, ինչպես ասում են այսօր Արցախի պահով և դեռ 100 տարի կասեն՝ չփորձելով հայտնաբերել իսկական մեղավորին և հետևություններ անել: Վերջապես, չմոռանանք, որ ապերախտությունն էլ լավ բան չէ՝ մահացու մեղքերից մեկն է, իսկ դրանով վարակված են հայ գենոֆոնդը, հայ ազգային մտածողությունը: