ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ձեռք բերելու օրենքը

 Ձեռք բերելու օրենքը
05.12.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 5

Հոգևոր աշխարհի առաջին օրենքը տալն է: Տվեք ձեզ հանդիպող բոլոր մարդկանց. նրանց, ում հանդիպում եք կամ որոնք առնչություն ունեն ձեզ հետ: Տվեք ձեր աղոթքից, ձեր ժամանակից, ձեր անձից, ձեր սիրուց, ձեր մտածումներից: Նշանակում է` դուք ամեն բանից առաջ պետք է իրագործեք տալու առաքելությունը:

Տվեք նաև աշխարհի բարիքներից ու դրամից, որքան որ տրված է և հնարավորություն ունեք:

Այնպես արեք, որ ձեր տալը տարերային բնույթ չկրի. այն թող մշտական լինի` ծրագրված օրերի ու ժամերի համար:

Բաժանեք առատորե՛ն ձեր ունեցածի լավագույնը բոլոր նրանց, ովքեր դրա կարիքը ունեն:

Եղեք մեծ տվողներ. այո՛, մեծ տվողներ:

Տվեք այնպես, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Տալիս:

Նա Իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, և թե՛ բարիների վրա:

Իր անձրևն ուղարկում է և՛ արդարներին, և՛ անարդարներին:

Ինչպես որ նախապես ասել եմ ձեզ, տվեք ըստ կարիքի և ոչ թե ըստ արժանիքի:

Տալու ժամանակ միշտ հաշվի առեք իրական կարիքները բավարարելու անհրաժեշտությունը` աշխատելով իսկապես նմանվել Երկնային Հորը` Մեծ Տվողին:

Երբ ստանում եք, ըստ անհրաժեշտի պետք է հոգաք նաև նրանց կարիքները, ում Ես ձեզ մոտ եմ ուղարկում:

Տվեք առանց հարցնելու, առանց սահմանափակումների: Այս դեպքում է, որ չպետք է բոլորովին հաշվի առնել մտերմությունը կամ բարեկամությունը:

Առաջնորդվեք միայն իրենց կարիքները հոգալու ազնիվ ցանկությամբ:

Աղոթեք, որ կարողանաք մեծ տվողներ լինել:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ