ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալ

«Համահայկական ճակատ» շարժման հայտարարությունը` դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացած, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտագնա նիստի վերաբերյալ
05.12.2023 | 13:48

Ողջունելով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտագնա նիստը, կարևոր ենք համարում քննարկված հարցերի շրջանակը, որոնք բխում են արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության շահերից, հայրենի բնօրրան վերադարձի և խաղաղ ապրելու արդար պահանջից։

Ելնելով ստեղծված իրադրությունից և միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից, սկզբունքային նշանակության հարց ենք համարում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանությունը` գործող նորմերին համապատասխան և հայտարարում ենք «Համահայկական ճակատ» շարժման աջակցությունը առ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանման որոշմանը։

04.12. 2023 թ

Երևան

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ