Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Փորձություններ ակնկալեք

Փորձություններ ակնկալեք
06.12.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 6

Տե՛ր, մեզ զորություն տուր հաղթելու փորձությունը,

ինչպես Դու արեցիր անապատի մեջ:

Փորձությունը հաղթահարելու առաջին քայլն այն է, որ տեսնեք ու ճանաչեք նրա փորձություն լինելը: Այլ կերպ ասած` տարանջատեք այն ձեզնից:

Երբեք մի մտածեք, թե փորձությունն արդյունքն է ձեր հոգնածության, հիվանդության կամ աղքատության, կամ բարկության, որպեսզի թուլանալով տեղի չտաք նրան. այլ ամեն ինչից առաջ պետք է իմանաք, եթե լսել եք ձայնս.

«Երկինքը բացված տեսավ ու Ձայն լսեց» և ճանապարհ եք ելել` կատարելու հոգիները Ինձ բերելու առաքելությունը, պետք է ակնկալեք հզոր հարձակումներ թշնամու կողմից, որ կջանա ամեն գնով վհատության հասցնելով, անգործության մատնել ձեզ և արգելք լինել ձեր առաքինի գործերին:

Նման հարձակումները թող ձեզ անակնկալի չբերեն:

ՈՒրեմն, երբ մեծ կամ փոքր փորձություններ պատահեն ձեզ, համոզված եղեք, որ դրանք բոլորը ծրագրված են չարի կողմից, հակառակվելու համար Ինձ: Այդ ժամանակ Իմ սիրո զորությամբ դուք պետք է հաղթե՛ք փորձությանը:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ