Սպիտակի երկրաշարժից հետո մի սարսռեցնող վկայություն էին պատմում:
Սպիտակ քաղաքում երկու եղբայր, որ մի քանի հարկանի շքեղ տուն ունեին ծնողներից ժառանգած, երկրաշարժից առաջ բակում փայտե տնակ են սկսում կառուցել: Հարցնողներին, թե ինչ եք անում, բացատրում են, որ Աստված հայտնել է, թե մեծ երկրաշարժ է լինելու, բակում փայտե տնակ սարքեք, որ այնտեղ ապրելով փրկվեք:
Ամենքն էլ սկսում են եղբայրներին ծաղրել, ծիծաղել նրանց վրա, բա՞յց...
Եղբայրներին Աստված փրկեց՝ նրանց հավատի շնորհիվ:
Հավատացյալ լինենք և Աստծուն լսելը որոնենք, Նրա ողորմածությունը, ամենայն ժամ:
Ամե՜ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ