ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Կյանքի կերակուրը

Կյանքի կերակուրը
07.12.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 7

Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք:

Սրանք Իմ խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին: Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու վսեմ միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն է տիրապետում և երբ զորությունը, կյանքը, կենսական ուժը մեկից անցնում է մյուսին:

Կերակուրը սնուցում է մարմինը: Իսկ Աստծո կամքի կատարումը զորությունն ու սնունդն է կյանքի: Կերակրվիր այդ սննդով:

Հոգու սովը առաջանում է` Իմ կամքը թերի կամ առանց հաճույքի կատարելուց:

Աշխարհը որքա՜ն շատ է խոսում սովահար մարդկանց մասին:

Իսկ ի՞նչ ասել հապա սովահար հոգիների մասին:

ՈՒրեմն` Իմ կամքը կատարելը թող քո կերակուրը լինի: Այդպես դու զորություն ու մեծ ուժ կստանաս:

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ