ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երկրաշարժը չավերեց, երկրաշարժը բացահայտեց մեր մեջ ապրող տականքներին ու դրանց համար ճանապարհ հարթեց դեպի մեր խժռումը

Երկրաշարժը չավերեց, երկրաշարժը բացահայտեց մեր մեջ ապրող տականքներին ու դրանց համար ճանապարհ հարթեց դեպի մեր խժռումը
07.12.2023 | 09:29

1988 թվականից հետո , դեկտեմբերի 7-ի օրն ինձ համար մեռած և մեռնելու օր է։

Ասել, թե ատում եմ այդ օրը, սխալ կլինի, կասեմ`մեռնում եմ այդ օրը։

Թե նախկինում ուզել եմ խոսել այդ օրը, հիմա ուզում եմ լռել, չպատասխանել, չհերքել ու չհաստատել, ուզում եմ հիշել իմ Լեննականը, որը շատ եմ սիրում։

Ճիշտն ասեմ` Գյումրին էսօրվա, շատ հաց և պանիր ունի ուտելու Լեննական դառնալու համար։

Իսկ երբ պատկերացնում եմ, թե ինչ սերունդ գնաց` սերնդի սերուցք, հասկանում եմ` 88-ի աղետը մեր փլուզման, մեր ոռնացող ողբի սկիզբն էր, որովհետեւ մենք չկայացրեցինք կուռ պետություն էսքանից հետո մենք հանդուրժեցինք թույնն ու նեռը, «լավ է դե»` լղոզված ու հանցավոր սկզբունքով ոռոգեցինք սրիկաների ցանկությունները. «օֆ, դե կյանքիդ նայե» անամոթ, դավաճանություն ու պառակտում, հանցանք հանդուրժող արտահայտությամբ թույլ տվեցինք, որ սինլքորները դառնան սրբեր, սրբերն էլ խեղճանան ու հեռանան ` «ձեր մուրը ձեր գլուխն» ասելով։

Երկրաշարժը չավերեց , երկրաշարժը բացահայտեց մեր մեջ ապրող տականքներին ու դրանց համար ճանապարհ հարթեց դեպի մեր խժռումը։

Հլը ամեն մեկդ վերլուծեք անցած 35 տարիները։ Կհասկանաք, որ ասածիս մեջ կտորըմ ճիշտ բան կա, վայթե։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 8595

Մեկնաբանություններ