«Սիրիայում վերջին զարգացումները սիոնիստական ռեժիմի չարամիտ ծրագրերի մի մասն են՝ ուղղված իսլամական երկրներում անկայունությունը, պառակտումը և հակամարտությունը մեծացնելուն»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում, հավելելով, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած համագործակցության Սիրիայում ահաբեկչական հարձակումների դեմ պայքարում:               
 

Իմ թագավորությունը

Իմ թագավորությունը
08.12.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 8

Դրանցից ավելի մեծերը կանեք, որովհետև

Ես գնում եմ Հորս մոտ (Հովհ. ԺԴ. 12):

Երբ Ես երկրի վրա էի, Ինձ հետ առնչվող շատ մարդկանց համար Իմ գործը ձախողված ու տապալված էր լիովին: Նույնիսկ Իմ աշակերտները երբեմն տարակուսանքով ու երբեմն էլ զարմանքով էին հետևում Ինձ: Երբ նրանք թողեցին Ինձ ու փախան, պատճառը ոչ այնքան Իմ թշնամիներից ունեցած վախն էր, որքան այն համոզումը, որ Իմ առաաքելությունը, որքան էլ որ գեղեցիկ լիներ, ձախողվել է:

Եվ հակառակ այն ամենի, որ հայտնել ու սովորեցրել էի իրենց, հակառակ վերջին ընթրիքի ժամանակ արած Իմ մտերիմ հայտարարությունների` նրանք գաղտնորեն փայփայում էին այն հույսը, որ երբ վերջին ժամը հնչի, երբ փարիսեցիների ատելությունը խոսքից գործի վերածվի, այն ժամանակ Ես վճռական գործողություններ սկսելու փող կհնչեցնեմ և Իմ բազմաթիվ հետևորդների գլուխն անցած, կհաստատեմ Իմ երկրավոր թագավոությունը:

Իսկ երբ այսպես չեղավ, Իմ աշակերտներից անգամ նրանք, ովքեր իսկապես հույս ունեին Իմ հոգևոր թագավորությունը տեսնելու, մտածեցին, որ նյութաշխարհի ուժերը` Ինձնից շատ ավելի զորավոր դուրս եկան:

Հիշեք, որ Ես եկա հիմնելու մի Նոր Թագավորություն. այո, Թագավորություն: Եվ այդ Թագավորության մեջ ապրողները պետք է կարողանային անել շատ ավելի զորավոր գործեր, քան Ես էի կարողացել անել: Ճիշտ է, որ երկրի վրա դեռևս ոչ ոք Ինձանից ավելի մեծ Զորություն չի կարողացել ցույց տալ. ոչ ոք Ինձնից ավելի մեծ կյանքով չի ապրել, բայց երբ մարդիկ ճանաչեին Իմ Աստվածությունը, այդժամ Իմ Անունով մեծամեծ գործեր կատարելու հնարավորություններն ու առիթները կավելանային: Երկրի վրա կատարելիք Իմ Գործը այս էր – Իմ շուրջը հավաքել Իմ Թագավորության կորիզը և նրանց սովորեցնել թագավորությանս ճշմարտությունները: Այդ ճշմարտությունների մեջ պետք է ապրեին ու գործեին նրանք:

Դիտվել է՝ 1511

Մեկնաբանություններ