Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Փնտրել եմ ամենից դժվար ճարվողը

Փնտրել եմ ամենից դժվար ճարվողը
08.12.2023 | 10:11

Երբեք չեմ ձգտել շքեղ, թանկարժեք զարդեր, մեքենաներ, հագուստներ ունենալ, ապրել անկենդան, ճոխ պալատներում։ Միայն ձգտել եմ ունենալ ապրելու համար անհրաժեշտը, պարզը, ճաշակովը։ Ես ամենուր փնտրել եմ

մարդ-հարստություն, հոգու գեղեցկություն, հավատարմություն, խոնարհություն, ազնվություն, առաքինություն, հայրենասիրություն:

Ավա՜ղ, փնտրել եմ ամենից դժվար ճարվողը. ժանգը փայլի տեղ է ներկայանում, անպետք մետաղն իրեն ոսկի է կարծում, անառակներն առաքինության թիկնոցով են շրջում, թալանչիները բարեգործ են ներկայանում, ազգը վերացնողներն ազգասիրություն են խաղում, ագռավներն արծիվների բարձունքներն են ուզում, հրեշները հրեշտակի դիմակով են հանդես գալիս:

Եվ այսպես շարունակվում են անվճար ներկայացումները։

Անվճա՞ր:

Չէ՜է՜է՜, այդ ներկայացումների գինն անգին է` կարգին մարդկանց կյանքի գինը։

Կարինե ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 3359

Մեկնաբանություններ