ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Զրոյական տեղեկացվածություն

Զրոյական տեղեկացվածություն
08.12.2023 | 13:38

Երեկ, երբ պաշտոնական Երևանն ու Բաքուն համատեղ հատարարեցին որոշ գերեվարված անձանց, ըստ էության, փոխանակելու մասին, Ալիև Իլհամը խոսեց «հայաստանաբնակ ադրբեջանցիների» Հայաստան վերադարձի վերաբերյալ: Վերջինս նաև պատմեց, թե ինչպես են «բոլշևիկներն Ադրբեջանից խլել Զանգեզուրը»:

Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների իրական բովանդակության վերաբերյալ Հայաստանի հանրության տեղեկացվածությունը գրեթե զրոյական է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3352

Մեկնաբանություններ