Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Արցախի ՀԴՄ

Արցախի ՀԴՄ
08.12.2023 | 20:40

Գրաճանաչ ՀՀ քաղաքացիները հիշում են Արցախում ՀԴՄ չտրամադրելու աղմկալի պատմությունը։ Դեպքը կատարվել էր Քարվաճառի տարածքում գործող ռեստորանում, որտեղ ՀՀ վարչապետ դարձած լրագրողը ռեստորանում մի հզոր ղալմաղալ էր սարքել, զանգով կանչել էր նախկին Արցախի ՊԵԿ նախկին ղեկավարին, ձեռքը խփել սեղանին և ստիպել էր ՀԴՄ չտրամադրելու փաստով վարչական տուգանքներ կիրառել իբրև թե չարամիտ տնտեսվարողի նկատմամբ։ Նույն օրերին նույն վարչապետ դարձած լրագրողը էլի մի հուզիչ պատմություն էր տեղադրել իր ավտոշարասյան հետևից ջուր ցողող հաթերքցի տղամարդու գովական արարքի մասին, ընդ որում, սրտառուչ պատմությունների սիրահար լրագրողը նկարագրել էր, թե ինչպես է ինքը երեխայի պաշտպանության հոգսով կուչ եկել բացառիկ զրահապատ ավտոմեքենայի մեջ։

Իհարկե, բոլորս էլ հիշում ենք այդ դեպքերը, դրանց քարոզչական աղմուկը, բայց հիմա հարգելի ընթերցողը կհարցնի, թե ինչու ենք հիշել քարոզչական այդ բեմադրությունները:

Որովհետև դա անմիջականորեն կապված է Արցախի վերջնական կորստյան փաստի հետ։

Մասնավորապես «Հայաքվեի» օրինագծի քննարկման ժամանակ մի կարկառուն ՔՊ պատգամավոր բոլորին մեղադրում էր Արցախում հեղաշրջում կազմակերպելու և Արցախը լուծարելու մեղքի մեջ։

Բայց եթե նույնիսկ դա այդպես լիներ, չէ՞ որ մենք ունեինք Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ վարչապետ աշխատողի պարտականությունը, թույլ չտալու որևէ անօրինական գործողություն իրեն վստահված Արցախի տարածքում նաև։

Ռեստորանում ՀԴՄ չտրամադրելու փաստով ինքնատիրապետումը կորցրած անձը, ինչու՞ չէր մեկուսացրել անձանց, որոնք իբր թե հեղաշրջում էին կատարել Արցախում:

Փաստացի ստացվում է, որ մի քանի տասնյակ հազար դրամի չափով ՀԴՄ կտրոնի համար կռիվ տվողը, սուս-փուս հետևում էր, թե ինչպես է Արցախում իրականացվում իր դրածո նախկին նախագահի պաշտոնազրկումը:

Մի քանի տասնյակ հազար դրամի պատմությամբ ինքնագովազդվողը մի ծպտուն չէր հանում, երբ առնվազն մի քանի տասնյակ մլրդ ԱՄՆ դոլարի միայն ոսկու շահագործվող հանքային ռեսուրսներ էին վտանգվում և Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության բյուջեները զրկվելու էին միլիարդավոր դրամների տուրքեր, հարկեր ստանալու հեռանկարից։

Որպես վերջաբան հիշեցնեմ, թե հաթերքցի գյուղացուն ինչպիսի ճոռոմ խոսքեր էին նվիրվել։

Բա թե`

«Եղբայր, ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա:»,- միջադեպից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին լրագրող վարչապետը։

Ոչի’նչ չի մոռացվել, ո’չ ոք չի մոռացվել։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5058

Մեկնաբանություններ