ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Արեվածագի նվերը

 Արեվածագի նվերը
11.12.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 11

Նրանց, ում կյանքը լի է հոգսերով ու մաքառումներով, ովքեր ձեր երկուսի պես զգացել են ապրելու ողբերգությունը, որոնց սիրտը ցավել ու տառապել է Իմ խեղճ աշխարհի համար, Ես տալիս եմ Իմ այն խաղաղությունն ու ուրախությունը, որ նորոգելով երկրորդ գարուն ու երիտասարդություն է պարգևում այն տարիների փոխարեն, որ նրանք զոհաբերել են Իմ և Իմ աշխարհի համար:

Յուրաքնչյուր բացվող օր ընդունեք Ինձնից իբրև արևածագի չքնաղ նվեր:

Ձեր առօրյա պարզ պարտականությունները, երբ կատարեք Իմ զորությամբ ու սիրով, շուտով կտեսնեք ձեր ամենամեծ հույսերի իրականացումը:

Մեծամեծ բաներ ակնկալեք. կրկնում եմ` հուսացեք մեծամեծ բաներ:



Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ