ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Անկախությունը, մեղմ ասած, հայերի վրայով չէր

Անկախությունը, մեղմ ասած, հայերի վրայով չէր
11.12.2023 | 10:15

35 տարի առաջ՝ 1988-ի դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միությունը սուգ հայտարարեց, Միխայիլ Գորբաչովը ժամանեց Լենինական:

Քաղաքացիներից մեկը Ղարաբաղի հարցը բարձրացրեց Գորբաչովի հետ զրույցում, ինչը զարմացրեց նրան: Ասում էր, թե հազարավոր զոհեր կան, հանրապետության մեկ երրորդը ավերի մեջ է, իսկ սրանք Ղարաբաղ են ուզում:

Լենինականցու այդ հարցն անկեղծ էր: Իրոք մարդիկ իրենց վիշտը թողած Ղարաբաղի մասին էին մտածում: Իսկ այսօրվա հայերը ի՞նչ կասեն:

Նման հարցադրում հնարավո՞ր է այսօր:

Հայերն ընտրեցին իշխանություն, որն Արցախը հանձնեց և մարսեց՝ չեղան զանգվածային բողոքի ակցիաներ, հանրային ըմբոստություն: Որովհետև հայերը 35 տարում դարձան նախիր, չարչի նախիր:

Այն ժամանակ ազգ էին, ժողովուրդ, բայց անկախությունը, մեղմ ասած, հայերի վրայով չէր:

Հիմա հարց` պե՞տք էր արդյոք հայերին անկախություն, ինչի հետևանքով դադարեցին ազգ և ժողովուրդ լինել: Իհարկե, պետք չէր: Եվ ոչ միայն հայերին:

Անկախությունն ուկրաինացիներին դարձրեց վայրի բանդերական, մոլդովացիներն էն օրվան հասան, որ պետական լեզվի անունը փոխեցին՝ այժմ մոլդովերենը կոչվում է ռումիներեն: Ամերիկացիների շնորհիվ հակառուսականությունը գրեթե բոլոր խորհրդային հանրապետություններում դարձավ ազգային գաղափար, բացառությամբ Բելառուսի: Իսկ դա կհանգեցնի այդ պետությունների լուծարմանը:

Ինչևէ, Լենինականում նման ազգերի մասին ասում են՝ խոզի գլուխը խալուն չի գա:

Ի՞նչ ապագա կունենա ազգը, որը դուրս է գալիս իր քաղաքակրթական ծիրից, դավաճանում է իր քաղաքակրթական ինքնությանը, փորձում է հայտնվել իրեն չափազանց խորթ և անբնական միջավայրում: Հայերը, ուկրաինացիները, վրացիները պատժվեցին՝ զրկվելով տարածքներից: Իսկ քանի որ դարձի գալու միտք չունեն ասիական երկրներում, պետք է ենթադրել, որ ՈՒկրաինայի փակումից հետո Վլադիմիր Պուտինը կզբաղվի դրանցով:

Տա Աստված, որ սկսի Ադրբեջանից, թեպետ Տոկաև էֆենդին ամեն ինչ անում է եղբայրական թյուրք ժողովրդից հերթը խլելու համար:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ