ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հոգսերից ազատ

 Հոգսերից ազատ
12.12.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 12

Կատարյալ սերը դուրս է մղում վախը:

Սերը ու վախը չեն կարող միատեղ ապրել: Իրենց բնույթով իսկ նրանք պարզապես անկարող են կողք կողքի գոյություն ունենալ:

Չարը ուժեղ է, և վախը չարի ամենահզոր ուժերից մեկն է: Հետևաբար, թույլ ու անհաստատ սերը կարող է շուտով արմատախիլ լինել վախի ազդեցությունից: Մինչդեռ կատարյալ սերը, հաստատուն սերը, հաղթող է դուրս գալիս ամեն դեպքում, և պարտության մատնված վախը հեռանում է շփոթահար:

Ահավասիկ Ես սեր եմ, որովհետև Աստված սեր է, և Ես ու Հայրը մեկ ենք:

Նշանակում է` վախը վանելու և կատարյալ սեր ձեռք բերելու համար հարկավոր է Ինձ ներս առնել ձեր կյանքի մեջ և է՛լ ավելի մոտենալ Ինձ:

Դուք կարող եք հեռու վանել երկյուղը Իմ ներկայությամբ և Իմ անունով:

Ինչու՞ վախենալ ապագայից, երբ Հիսուս ձեզ հետ է լինելու:

Ինչու՞ վախենալ աղքատությունից , Հիսուս հոգալու է ձեր բոլոր կարիքները: Եվ այսօրինակ պատասխան կա ձեր յուրաքանչյուր վախի համար:

Չպետք է թույլ տալ, որ վախը ներս խուժի:

Խոսեք Ինձ հետ:

Մտածեք Իմ մասին:

Սիրեք Ինձ:

Այդժամ Իմ զորության գիտակցությունն այնքան ուժգին կհամակի ձեզ, որ այլևս ոչ մի վախ չի կարողանա տիրել ձեր մտքին:

Իմ Սիրո մեջ լինելով` զորավո՛ր եղեք:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ