Փաշինյան նիկոլի պապոյան գևորիկն ասում է. «Եթե Հայաստանը հայտարարի, որ ռևանշի է պատրաստվում, դա ուղիղ ճանապարհ է Հայաստանի Հանրապետություն չլինելուն: Կլինեն արտաքին ուժեր, որոնք Հայաստանում կհրահրեն այդպիսի տրամադրություններ և այդպիսի բառապաշար, որովհետև այդ ուժերին պետք չի, որ ՀՀ լինի»: Արտաքին ուժեր ասելով, որոնք ուզում են, որ Հայաստան չլինի, սույն փռչոտը նկատի ունի Ռուսաստանին: Ինչ վերաբերում է ռևանշին…
Քանի սրանք չկային, չկար որևէ ռևանշի կարիք, քանի որ երկիրը ամուր պաշտպանված էր, իսկ Ադրբեջանի բոլոր ոտնձգությունները ձախողվում էին: Իսկ փաշինյան նիկոլի մանիպուլացիաները, թե, իբր, Արցախը պահել հնարավոր չէր, Արցախի հարցի լուծումը նախկիններն են տապալել և այլն, և այլն, նախատեսված են բացառապես նախրի, գրանտակերների և գործակալական ցանցի համար:
Մի խոսքով, Արևմուտքին հաջողվեց 25 տարում բուծել Հայաստանում այն քանակի ու որակի գրանտակեր հանրույթ, որը Հայաստանի հերն անիծեց: Քանի դա չի գիտակցվել, քանի այս հարցում լիարժեք հանրային կոնսենսուս չկա, Հայաստանը կշարունակի լուծարվել և փոքրանալ: փաշինյան նիկոլի ռեժիմի պահպանումը ուղիղ ճանապարհ է Հայաստանի չլինելուն: Այսքանը…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ