Երբ Ալիև էֆենդին ասում է, թե իբր Հայաստանը պետք է դադարի լինել օտար մարմին մեր տարածաշրջանում, հայերն օտար են էստեղ, հայերը բոլորիցս ուշ են հայտնվել Հարավային Կովկասում, այլ կերպ ասած՝ հայերը պետք է համակերպվեն մեր կամքի հետ, այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի գրանտակեր լակոտակրատիան հայտարարում է, որ ռևանշիզմից խոսելը հղի է Հայաստանի վերացմամբ, այլ կերպ ասած՝ հայերը պետք է ծպտուն չհանեն և հաշտվեն հայոց երկրորդ ցեղասպանության արդյունքների հետ: Սա այն դեպքում, որ մինչև լակոտակրատիայի հայտնվելը Հայաստանը տարածաշրջանի ամենապաշտպանված երկիրն էր, 20 տարի երկինքը խաղաղ էր, անգամ ամերիկյան 2016-ի հրահանգը Բաքվին՝ պատերազմ հրահրել Ռուսաստանի դաշնակցի դեմ, թուլացնել Ռուսաստանը, շեղել Սիրիայից և այլն, տապալվեց անիրականալիության պատճառով՝ Էֆենդին հրադադար խնդրեց, հակառակ դեպքում Արցախը կճանաչվեր, իսկ «Իսկանդեր»-ի հարվածները Ադրբեջանին կվերադարձնեին եթե ոչ քարե դար, ապա գոնե Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության մակարդակը:
Հիմա հարց`
«Ա՛յ վիժվածքներ, դուք եկաք ու երկու տարի բանակը հզորացրիք, կոռուպցիայի դեմ պայքարեցիք, երկիրը դրեցիք շատ կայուն, հզոր զարգացման ռելսերին, այդ ի՞նչ պատահեց, կամ այն ի՞նչն էր ինչը, որը Հայաստանը դարձրեց թուրքի դռան քութիկ»:
Պատասխանը նորմալ մարդկանց հայտնի է, բայց կրկնեմ՝ ամերիկյան գործակալական ցանցի կողմից իշխանության զավթումը Հայաստանում, իսկ անգլոսաքսերն էլ Հայաստան չեն տեսնում տարածաշրջանում՝ տեսնում են փոքրիկ մի թուրքի գաղութ, ինչպես և 1920 թվականին:
Շատ շուտով լակոտակրատիան կհայտարարի, որ Հայոց ցեղասպանության մասին խոսելն ու դատապարտելը հղի է Հայաստանի վերացմամբ, կքրեականացնեն Ցեղասպանության հիշատակումը, իսկ ուժեղ պետական գործիչներ մելքոնայն գագոն, արսենյան գյունգյուլը, պարոն գռզոն կասեն ու նախրին կհամոզեն, թե բա՝ հո մեռելների հիշատակի համար մենք չենք կործանվելու, թողեք մեր լափը լափենք, թուրքի հետ առևտուր անենք:
Սա է Հայաստանի ապագան, եթե հրաշք չլինի՝ 1920-ի նախադեպը չկրկնվի: Սակայն դա հնարավոր չէ, ըստ Հեգելի, պատմությունը երկրորդ անգամ կրկնվեց, նշանակում է՝ դարձավ օբյեկտիվ պատմական իրականություն:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ