ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մշտատև առաջնորդություն

Մշտատև առաջնորդություն
13.12.2023 | 00:42

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 13

Կատարյալ ուրախություն է` զգալ մշտատև առաջնորդության ուրախությունը:

Խնդությունը այն վստահության, երբ գիտեք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր մանրամասնը ծրագրված է Իմ կողմից, նախատեսված է սիրով ու խնամքով, ձեր ամեն քայլը անելիս Իմ առաջնորդությանը սպասեք:

Սպասեք, որ ճանապարհ ցույց տրվի: Այս դեպքում կյանքի ողջ պատասխանատվությունը վերցվում է ձեր վրայից:

Իրոք, մեծ ուրախություն է զգալ, որ այսքան ազատ եք, և միաժամանակ ամեն ինչ այսքան հրաշալիորեն ծրագրված է ձեզ համար:

Ինչ հրաշալի է, երբ կյանքը կառավարվում է Աստծո կողմից:

Այսպիսի իրադրության մեջ լինելով մտածել, որ այս կամ այն բանը հնարավոր չէ կատարել, հավասար է, որ ասեք, թե այս կամ այն բանը Ես չեմ կարող կատարել:

Այսպես մտածել, նշանակում է ուրանալ Ինձ:

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ