Դեկտեմբերի 14-ին` ժամը 13.30-ին, «Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակում (Հյուսիսային պողոտա 1) տեղի կունենա շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ մայոր Արշակ Կարապետյանի (հեռավար միացմամբ) և շարժման հիմնադիր, ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի մամուլի ասուլիսը։
Բանախոսները կանդրադառնան շարժման նպատակներին, մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, այդ մարտահրավերների հաղթահարման մեխանիզմներին և ապազգային, ապապետական իշխանության վարած կործանարար քաղաքականության հետևանքով ստեղծված քաոտիկ իրավիճակին։
«Համահայկական ճակատ» շարժման գլխավոր գրասենյակ, Երևան, Հյուսիսային պողոտա 1։