ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Փոթորիկներ

 Փոթորիկներ
14.12.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 14

Սիրելի՛ Տեր, շնորհակա՛լ ենք Քո հրաշալի

պահպանող զորության համար:

Չկա ավելի սքանչելի մի հրաշք, քան Իմ կողմից ձեր հոգին պահպանելու հրաշքը: Չարի ուժերը ռմբահարում ու փոթորկի պես խուժում են, բայց անզոր են մնում Իմ պաշտպանած բերդի դեմ: Կատաղի հորձանքները ուժգին ծառանում ու փոթորկվում են, բայց ոչինչ չեն կարողանում անել:

Իմ կողմից պահպանված կյանքը նմանվում է մի զով պարտեզի` լեցուն անուշահոտ ծաղիկներով, մեղուներով, ծառերով ու ցայտող աղբյուրներով. և այս պարտեզը դրված է մարդաշատ ու աղմկոտ քաղաքի կենտրոնում: Հապա փորձեք այսպես պատկերացնել ձեր կյանքը: Այսինքն` ոչ միայն անշարժ ու խաղաղ, այլև` անուշահոտություն բուրող ու գեղեցկություն տարածող: Անշուշտ, փոթորիկներ պետք է ակնկալել: Այս բանը հստակ իմացեք. դուք չեք կարող մի կողմից կապված լինել Ինձ հետ սերտ բարեկամությամբ` ձեզ վրա վերցնել Իմ գործը կատարելու պարտականությունը, կապվել Ինձ հետ սիրո մեծ զգացումով և չհարուցել մյուս կողմի նախանձը, ատելությունը և չարությունը. հակառակությունը բոլոր նրանց, ովքեր Իմ կողմից չեն: Չէ՞ որ թշնամին ոչ թե անապատի, այլ ամուր բերդի վրա է հարձակվում:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ