ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ամեն ջանք պիտի գործադրվի, որ հակազգային պայմանավորվածությունները չվավերացվեն պայմանագրի ձևով

Ամեն ջանք պիտի գործադրվի, որ հակազգային պայմանավորվածությունները չվավերացվեն պայմանագրի ձևով
15.12.2023 | 20:35

Վլադիմիր Պուտինի երեկվա ասածը (Արցախից Հայաստանի հրաժարվելու մասին) հայերեն թարգմանությամբ կհնչի այսպես. Հայաստանի ժողվարչապետը շանորդի է՝ գրանտակեր և գործակալ: Նույնը մենք ասում ենք շուրջ հինգ տարի, ավելին, անձամբ ես ասել եմ դեռ սրա իշխանության գալուց առաջ` Shame.am-ը վկա, փա՜ռք Աստծո, պահպանված է բազան, առաջիկայում կգործի:

Գրագետ մարդիկ չէին կարող չիմանալ, ինչ ասել է ամերիկյան ռեժիմ որևէ երկրում, այն է՝ աղետ, ավեր, արնահոսություն, տարածքների կորուստ, այլ ողբերգական երևույթներ ու իրադարձություններ:

Բայց ինձ հարցնում են. իրավասու՞ էր արդյոք ժողվարչապետը գաղտնի ստորագրելու այդպիսի փաստաթուղթ, առանց տեղեկացնելու Ազգային ժողովին և հանրությանը: Անձամբ ես այդ մասին իմացել եմ Սերգեյ Լավրովի ասուլիսից մոտ մեկ ամիս անց, երբ նա ասաց, թե՝ հայ գրանտակերները Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, մեզ էլ ասում են, թե, իբր, դեմ չենք լինի, եթե Ռուսաստանը տեր կանգնի իր նախկին առաջարկին (Ռուսաստանը ժողվարչապետ-Ալիև էֆենդի տանդեմի վզին փաթաթել էր Արցախի կարգավիճակն առկախ պահելու դրույթը, դրանք էլ չէին կարող մերժել, սակայն Պրահայում վտանգավոր թռիչք կատարեցին Ռուսաց հողի խազեինի գլխի վրայով):

Փաստորեն, գործակալ լակոտը միանձնյա արցախահայությանը զրկեց հայրենիքից, ողջ հայ ժողովրդին՝ իր բնօրրանից:

Հարցը հետևյալն է` լեգիտի՞մ է արդյոք լակոտի ստորագրությունը գաղտնի փաստաթղթի տակ:

Կարծում եմ՝ ոչ:

Իրավական տեսանկյունից այն չի կարող արժեք ունենալ, նշանակում է՝ հնարավոր է այն անհետևանք թողնել:

Բայց ինչպե՞ս:

Պատասխանը տալիս է հանրությունը:

Օրինակ, ինձ հարցնում են, եթե Պուտինի ասածը ճիշտ է, իսկ պառլամենտական ընդդիմությունը գիտեր այդ մասին, ինչու՞ գեթ մեկ ընդդիմադիր 14 ամսվա մեջ ծպտուն չհանեց, ինչու՞ չպահանջեց այդ փաստաթղթի չեղարկում:

Պատասխանն ինձ անհայտ է:

Ինչ հարցով ասես ընդդիմությունը բազարների մեջ է, սակայն զարմանալի է, որ տիրապետելով այսօրինակ լուրջ ինֆորմացիայի, Ազգային ժողովում պատերազմ տեղի չունեցավ:

Մի հարց էլ կա, որն անձամ ես եմ բարձրացնում:

Եթե Հայաստանը Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չի եղել, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը:

Այլ հարց, եթե սրանք խոսեին բարեկամության, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրից: Բայց ոչ, հենց խաղաղություն: Սակայն դա նշանակում է մեխանիկորեն, որ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, քանի որ հենց Հայաստանն էր տարածքներ զավթել (եթե Արցախը Ադրբեջան է), որոնք Ադրբեջանը վերադարձրեց, և վայելել է հարևան երկրի բարիքները 30 տարի, ենթարկել է Ադրբեջանին հսկայական զրկանքների: Գուցե սա արվել է միտումնավոր, որպեսզի Հայաստանից վաղը ռեպարացիանե՞ր պահանջեն, այլ քաղաքական զիջումներ պարտադրեն, ասենք, տարածքային: Բացառված չէ միտումնավորությունը, դրա արածը տարրական սարսաղություն չէր, մանավանդ որ Պրահայում ստորագրված թղթի հեղինակը ոչ մեր լակոտն էր, ոչ էֆենդին՝ դրանք ընդամենը հրահանգ կատարող են:

Ասածս այն է, որ բացի ռազմականից, կա նաև իրավական հիմք Արցախի վերադարձի պրոցեսի մեկնարկին:

Կարծում եմ, կարելի է և պետք է պառլամենտից սկսել, հետ կանչել լակոտի ստորագրությունը՝ դրանով իսկ վերադառնալ նախկին կարգավիճակին, վերականգնել Մինսկի խմբի գործունեությունը և այլն, և այլն: Ի դեպ, նման գործընթացի առիթ տվել է նաև ժողվարչապետը, օրինակ, ինչպե՞ս հասկանանք դրա ասածն առ այն, թե, իբր, եթե էդ քաքը չուտեի Պրահայում, Հայաստանը կզրկվեր անկախությունից: Այսինքն, լակոտին բռնությա՞ն են ենթարկել, գուցե պարզապես բռնաբարե՞լ է դրան Էրդողան էֆենդին: Ամեն դեպքում, բռնաբարությունը կամ բռնության մյուս դրսևորումները պետության ղեկավարի նկատմամբ միջազգային նորմերով պիտի որ դատապարտվեն, իսկ նման պայմաններում ստորագրված փաստաթուղթը, կարծում եմ, շատ խոցելի է, չեմ կարծում, որ դեմոկրատ Միշել Շառլը կամ Մակրոն Էմանուելը չեն գիտակցել իրենց քավորությամբ կնքված փաստաթղթի խոցելիությունն ու լեգիտիմության հսկայական դեֆիցիտը:

Բայց այս ամենը պետք է արվի լակոտակրատիայից ազատվելուց հետո, իսկ մինչ այդ ամեն ջանք պիտի գործադրվի, որ այդ հակազգային պայմանավորվածությունները չվավերացվեն պայմանագրի ձևով:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ