ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ինչ է ուրախությունը

 Ինչ է ուրախությունը
16.12.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 16

Տե՛ր, տուր մեզ Քո ուրախությունը, Այն ուրախությունը,

որ ոչ ոք, ո՛չ աղքատությունը, ո՛չ իրադրությունը և ո՛չ էլ

կյանքի պայմաններն են ի զորու խլել մեզնից:

Դուք կունենաք Իմ ուրախությունը: Սակայն հիմա կյանքը ձեզ համար դեռևս ծանր ընթացք ու տաժանելի քայլք է: ՈՒրախությունը կգա. հիմա դուք այդ մասին բնավ մի մտածեք, մտածեք միայն ձեր ճիշտ ընթացքի մասին:

ՈՒրախությունը Իմ վարձատրությունն է:

Իմ աշակերտներին խոստացած ուրախության պարգևի և նրանց կողմից այդ ուրախությանը տիրանալու միջև ընկած էր ձախողության զգացումը, հուսախաբությունը, ուրացումը, դասալքությունը, հուսահատությունը. ապա հայտնվեց հույսը, համբերությունը և արիությունը վտանգի դիմաց:

ՈՒրախությունն անմիջական պատասխանն է` գորշ ու մռայլ օրերի մեջ համբերատար հոգով Ինձ սպասելու ու տեսնելու:

Արդյունքն է այն բանի, որ առանց Իմ ներկայությունը զգալու ապավինեն Ինձ:

ՈՒրախությունը ձեր սրտի պատասխանն է Իմ այն ժպիտների, որ Ես ունենում եմ տեսնելով ձեր հավատարմությունը: Երբ երբեմն զրկվում եք ուրախությունից, մի կարծեք, թե ճանապարհից շեղվել կամ սխալ ընթացք եք ընտրել: Իմացեք, որ երբեմն էլ կարող է այնպես լինել, որ ուրախություն չունենաք, բայց դրա փոխարեն ունենաք քաջություն: Իսկ քաջությունը և անձնական հոգածությունը այլոց հանդեպ նույնքան բացահայտ նշաններ են Իմ աշակերտը լինելու, որքան ուրախությունը:

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ