Շարունակվում են Նոր Հայաստանում պատմական նշանակության գերպատմական քաղաքական նվաճումները: Այսպես, աբաջյան գոհարի մարդը՝ մինիստր միրզոյան արոն, չափազանց մեծ կարևորության գրառում է կատարել՝ անդրադառնալով ՈՒկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի քաղաքակրթական ձեռքբերումներին:
«Այս օրը պատմական է եվրոպական ընտանիքի համար, բոլոր նրանց համար, ովքեր կիսում են դեմոկրատական սկզբունքները/ Это исторический день для европейской семьи, для всех, кто разделяет демократические принципы»,- գրել է աբաջյան գոհարի մարդը:
Նախանձով է գրել միրզոյան արոն՝ բայց երազանքով, որ օրերից մի օր էլ Նոր Հայաստանը կմիանա եվրոպական ընտանիքին:
Մեկ այլ պատմական իրադարձություն տեղի է ունեցել մեծ զորավար և ուժեղ պետական գործիչ պապիկյան սուրոյի մասնակցությամբ:
Սա էլ չափազանց կարևոր համաձայնություն է ստորագրել ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության: Դե, թող տրաքեն ռուսները նախանձից. ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռի համար փակ է Հունաստանի օդը, բայց ահա Նոր Հայաստանի գեներալիսիմուսի համար էնքան է բաց, որ…
Ընդ որում, հայտարարության մեջ հատուկ նշվում է այն երջանիկ փաստը, որ համագործակցության հսկայական պոտենցիալ ունեն Հայաստանն ու Հունաստանը:
Մի խոսքով, Նոր Հայաստանը մտնում է նոր փուլ՝ տարածաշրջանային ռազմական գերտերության կայացման փուլ, որտեղից էլ դուրս չի գա, միայն կըթանա առաջ, դեպի փաշինյան նիկոլի երազած Հայաստան:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ