ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի սիրած պարուհին

Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի սիրած պարուհին
16.12.2023 | 20:46

Մահացել է քուվեյթցի Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը:

Դե, մարդ է, մահացել է, բոլորս ենք մահկանացու:

Ցավակցում եմ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի հարազատներին:

Քուվեյթցու մահը մեծ ցավ է պատճառել ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ին:

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում սրտաճմլիկ ցավակցական տեքստ է հրապարակել և հայտարարել, որ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը «մեր» (իր) սիրելի պոետն է:

Լավ, դա էլ մի կողմ:

Մարդ է, հայ գրականություն չի սիրում, քուվեյթական պոեզիա է սիրում: Խնդիրն այլ է:

Այսրոպեական Հ.Հ.-ի ֆեյսբուքյան էջում չեք գտնի զոհված հայ զինվորների հարազատներին ուղղված ցավակցական խոսք, ափսոսանք Արցախի կորստի առիթով:

Գիտե՞ք ինչու:

Որովհետև, ի տարբերություն զոհված հայորդիների, Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը հիմնադրամ ունի, որը տարբեր ծրագրեր է ֆինանսավորում` Քուվեյթի Սորոս Ջորջն է: Իսկ սորոսականների համար ի՞նչ տարբերություն` Սորոս Ջո՞րջ, թե՞ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն: Կարևորը` դրամաշնորհներ ստանան:

Կարծում եմ` դա է պատճառը, որ քուվեյթցի Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնն այսրոպեական Հ.Հ.-ի սիրած պոետն է և ցավակցությունների թիրախը:

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Սորոս Ջորջն էլ այսրոպեական Հ.Հ.-ի ամենասիրած ... պարուհին է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ