ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Օրհնության պայմանները

 Օրհնության պայմանները
17.12.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 17

Հիսու՛ս, սիրում ենք Քեզ:

Տեսնում ենք, որ ամեն

ինչ ծրագրված է Քո կողմից և հրճվում, որ կարող

ենք տեսնել ու հասկանալ այս իրողությունը:

Դուք իրոք ուրախ եղեք այն բանի համար, որ Իմ բաժինն եք: Սքանչելի ու բազմաթիվ առանձնաշնորհներ ունեն Իմ թագավորության անդամները: Եթե Ես ասացի Իմ Հոր մասին, որ «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է թափում արդարների ու մեղավորների վրա», պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է նյութական ու աշխարհային օրհնություններին:

Չեմ ուզում ասել, որ հավատացողն ու անհավատը նույն վերաբերմունքին կարող են արժանանալ: Այդ պարզապես հնարավոր չէ:

Այո՛, կարող եմ անձրև, դրամ ու աշխարհային բարիքներ երկու կողմին էլ հավասարապես բաշխել, բայց թագավորության օրհնությունը հավասարապես տալն անհնար է:

Սրանց շնորհումը մեծապես կախված է որոշակի պայմաններից: Իմ հետևորդները երբեմն չեն հասկանում այս պարզ իրողությունը, բայց այս կարելի է հասկանալ, եթե հիշեն Իմ վերջին պատգամը, որ հաջորդեց այս խոսքին.

«ՈՒստի կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:

Ձեր սերն ու հասկացողությունը, ձեր մտածումներն ու վերաբերմունքը ամենքի վրա հավասարապես բաշխելը իրոք անհնար կլինի: Բայց աշխարհային բարիքները հավասարապես բաշխել կարող եք նաև դուք, ինչպես Իմ Հայրն է անում: Ամեն ինչ պետք է անեք սիրով ու ճշմարտության հոգով:

Դիտվել է՝ 1203

Մեկնաբանություններ