ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մեղավորներ չփնտրենք

Մեղավորներ չփնտրենք
17.12.2023 | 08:36

Աշխարհում ապրող, իրենց հայ ներկայացնող և պաշտոնապես միլիարդատեր համարվող անձանց համատեղ ունեցվածքի մի մասով կարելի է մինչև ատամները զինել ՀՀ յուրաքանչյուր բնակչի, դեռ մի բան էլ մոտ 1000 հատ տանկ ու 200 կործանիչ ինքնաթիռ գնել, ու սա այն պարագայում, որ նման համատեղ ներդրում անելուց հետո իսկ նրանցից ոչ ոք չի դադարի լինել միլիարդատեր:

Զուտ ի գիտություն՝ սերունդների համար, որպեսզի այլուր մեղավորներ չփնտրեն:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2912

Մեկնաբանություններ