ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հրաշքներ տեսեք

Հրաշքներ տեսեք
18.12.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 18

Ձեր մտածումների ճանապարհը թող երկարի ու հասնի Իմ թագավորության սրտին: Այնտեղ Իմ շտեմարանների անբավ հարստությունները տեսեք և ունենալու պարզ ցանկությամբ ձեռք դրեք դրանց վրա:

Հրաշալի բաներ տեսեք. սքանչելի բաներ խնդրեք. հիասքանչ բաներ վերցրեք ձեզ հետ:

Մի՛ մոռացեք, որ այս գեղեցիկ հողագունդը, որի վրա ապրում եք դուք, լինելուց-գոյանալուց առաջ, սոսկ մի մտածում էր Աստծո մտքի մեջ:

Պատկերացրեք` ինչպես ձեր մտքի մի անկյունը կարող է աճել ու վերածվել Տիրոջ դրախտի` Բեթանիա տանը, ուր կարող եմ գալ ու Ինձ հետ բերել աղքատներին ու Իմ բարեկամներին` զրուցելու ու հանգստանալու համար հարկավոր միջավայր:

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ

class="footer-right"> .