Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կատարյալ սեր

 Կատարյալ սեր
19.12.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 19

Տե՛ր, տուր մեզ կատարյալ սերը, որ հեռու

վանենք ամեն երկյուղ:

Երբե՛ք թույլ մի տվեք ձեզ` վախենալ որևէ մեկից կամ որևէ բանից:

Բնավ մի՛ վախեցեք, թե Ես կարող եմ հուսախաբ անել ձեզ:

Մի՛ վախեցեք, թե ձեր հավատքը կարող է հուսախաբության մատնել ձեզ:

Մի՛ վախեցեք աղքատությունից ու առանձնությունից: Բնա՛վ մի անհանգստացեք, թե ճանապարհը չգտնելով` կարող եք մոլորվել:

Մի՛ վախեցեք ուրիշներից ու նրանց անհասկացողությունից:

Սակայն, Իմ որդինե՛ր, վախի այս բացարձակ բացակայությունը` արդյունքն է այն կատարյալ սիրո, որ պետք է ունենաք Իմ և Իմ Հոր հանդեպ:

Զրուցեք Ինձ հետ ամեն բանի մասին:

Ամեն պահ լսեք Ինձ:

Զգացե՛ք Իմ պայծառ մոտիկությունը և անմիջապես փարատեք վախը` Իմ մասին մտածելով:

Չարի ուժերն ուշի-ուշով հետևում են ձեզ, ինչպես պաշարող բանակն է հետևում պաշարված քաղաքին. երկու դեպքում էլ նպատակը նույնն է` թույլ տեղ գտնել և հարձակում գործելով` ներս մտնելու հնարավորություն ստանալ:

Չարն այսպես անընդհատ հսկում ու շրջում է ձեր շուրջը` փորձելով վախի ազդեցությամբ անակնկալի բերել ձեզ: Վախի պատճառը կարող է շատ չնչին բան լինել, բայց այն հնարավորություն է տալիս չարին` հարձակվելու ու թույլ տեղ գտնելով` ներս մտնելու: Անգամ փոքր-ինչ տեղի տալու դեպքում անմիջապես հետևում է վհատությունը, կասկածն Իմ մասին, հուսահատությունը և տկարության այլ արտահայտություններ:

Աղոթե՛ք, Իմ սիրելի՛ որդիներ, որպեսզի ստանաք այդ կատարյալ սերը:

Սերը, որ իրոք հեռացնում է ձեզնից ամե՛ն վախ:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ