ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ընկճվածություն և վհատություն

 Ընկճվածություն և  վհատություն
20.12.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 20

Պայքարեք վախի դեմ, ինչպես կպայքարեիք օրհասական ժանտախտի դեմ: Կռվեք նրա դեմ Իմ անունով:

Վախը, անգամ ամենաչնչին վախը, կրծում ու մաշեցնում է սիրո այն լարը, որ Ինձ կապում է ձեզ հետ:

Որքան էլ թույլ լինի այդ հոգեմաշ ահը, այնուամենայնիվ, կարողանում է ժամանակի ընթացքում այնքան բարակացնել այդ լարը, մինչև որ վհատությունը կամ մի որևէ այլ հարված հասնի ու կտրի այն:

Եթե այդ փոքր վախերը չլինեին, սիրո կապերը կկարողանային դիմանալ: ՈՒրեմն մերժեք, հեռու վանեք վախը:

Վհատությունը կամ ընկճումը վախի վիճակներ են: Նրանց դեմ էլ անզիջում պայքար մղեք:

Ընկճվածությունը վախի ճնշումն է: ՈՒրեմն ճանաչեք ու դիմակայելով հաղթեք նրան: Ահ, Իմ սիրո համար, ձեր հանդեպ ունեցած Իմ մեծ սիրո համար մարտնչե՛ք, սիրե՛ք ու շահե՛ք ճակատամարտը:

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.