ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մարդասիրության «փայլուն» դրսևորում

Մարդասիրության «փայլուն» դրսևորում
20.12.2023 | 09:36

Չկա օր, որ Արևմուտքից չիմանանք մարդասիրության, գթասրտության, բարոյականության որևէ փայլուն դրսևորում: Այսպես, Մոսկվայից Կուբա մեկնող ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ բացվել էր ստամոքսի խոցը, սկսվել էր ներքին արնահոսություն, այսինքն՝ մարդը մեռնում էր: Նշանակում է՝ անհրաժեշտ էր շտապ վայրէջք կատարել: Բայց նրա բախտը չէր բերել, որ մոտագա օդանավակայանը դեմոկրատական Նորվեգիայում էր, որը, հետևելով հակառուսական սանկցիաների ռեժիմին, արգելել էր վայրէջքը հիվանդին փրկելու համար: Բայց մեծահոգաբար համաձայնել ինքնաթիռին տրամադրել իր օդային տարածքը՝ հնարավորինս շուտ Մոսկվա հասնելու համար: Ինչևէ, Nordwind airlines ընկերության օդանավը բարեհաջող վերադարձել էր Մոսկվա, հիվանդը փրկվել էր:

Այն, որ Նորվեգիայում և սկանդինավյան այլ երկրներում, որտեղ ապրում են վիկինգների վաստակները, չի մնացել մարդկության և տարրական նամուսի գեթ մեկ կաթիլ, հանրահայտ փաստ է: Իսկ շնորհիվ ամերիկյան դաստիարակության և դիկտատի, Նորվեգիայում ընդհանրապես դադարել են մարդ լինել: Սրանք այնքան են մարդազերծվել և ապուշացել, որ ի վիճակի չեն գիտակցել. Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է, ամենամեծ օդային և ծովային տարածքով, և նրա կարիքը ամեն րոպե կարող են զգալ յուրաքանչյուր վիկինգի վաստակ և մյուս բոլոր ամերիկյան համբալները: Բա որ ձեր ինքնաթիռներն ու նավերը հայտնվեն աղետի առջև, և ռուսական կողմի աջակցության անհրաժեշտություն առաջանա, ի՞նչ եք անելու, այ ոչխար բարբարոսներ: Նրանք չգիտեն այդ հարցի պատասխանը, նրանք այլևս ուղեղ չունեն, որ մտածեն, նրանց ուղեղն ու ֆանտազիան հերիքում են միայն մանկապարտեզի երեխաներին փչացնելու համար, որոնք մանկական երգեր են երգում, մասնավորապես Նորվեգիայում, թե բա՝ երկու պապան նույնն է, ինչ երկու մաման, երկու մաման նույնն է, ինչ երկու պապան:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Օպերատիվ աղբյուրներից տեղեկանում ենք, որ ավարտվել են «Լոշարիկի» վերանորոգման աշխատանքները: «Լոշարիկը» 60 մետրանոց ռազմական սուզանավ է, բայց ռազմական գործողություններ չի կատարում, սպառազինություններ չի կրում, պարզապես օվկիանոսի հատակում կատարում է նուրբ ինժեներական և տեխնիկական աշխատանքներ: 2019-ին հրդեհ բռնկվեց սուզանավում, 25 սպա զոհվեց, և անգլոսաքսերը կարողացան շունչ քաշել, միանշանակ կարելի է ասել, որ «Հյուսիսային հոսքերը» չէին պայթեցվի, եթե «Լոշարիկը» ծառայության մեջ գտնվեր: Հավելմ, որ այդ սուզանավը միակն է աշխարհում, որ ի վիճակի է սուզվել մինչև 6000 հազար մետր, ամերիկյան անալոգը 3000-ից շատ չի սուզվում: Թե ինչեր կարող է անել «Լոշարիկը» այդ խորության վրա՝ դժվար է ասել, բայց պետք է ասել, որ Մեծ Բրիտանիայի ամենասև երազն է այդ սուզանավը, քանզի ցանկության դեպքում այդ թագավորությունը կվերադարձնի քարե դար՝ զրկելով ամեն ինչից, բոլոր տեսակի կոմունիկացիաներից, գազա և նավթամուղերից, այլ կարևորագույն կաբելներից ու խողովակներից:

Հիմա, Մոսկվայում գիտեն, որ «Հյուսիսային հոսքերը» պայթեցվել են Նորվեգիայի ծովային հատուկ նշանակության ծառայությունների աջակցությամբ՝ Բայդեն Ջոնիկի հանձնարարությամբ: Նշանակում է՝ հարկ եղած դեպքում «Լոշարիկը» կարող է զբաղվել նաև այդ թագավորության կենցաղային հարցերով: Իհարկե, այս մասին գիտեն Նորվեգիայում: Բայց ի՞նչ են անում «Լոշարիկից» և ընդհանրապես ռուսներից փրկվելու համար: Ճիշտ է, արգելում են ռուսական օդանավի վայրէջքը Նորվեգիայի օդանավակայանում, թե բա՝ ռուսական ինքնաթիռը տոտալիտար է, Ռուսաստանը դեմոկրատական չէ, բանդերականների նացիստական իրավունքներն է խախտում և այլն, և այլն:

Դե, հուսանք, որ այսուհետ ռուսները վիկինգների վաստակների և այլ ամերիկյան վասալների հետ հարաբերվելիս մի կողմ կթողնեն ընկեր Ստալինից ժառանգած բարությունը (Ֆինլանդիային չպատժելը 1944-ին՝ Ստալինի բարության վառ օրինակ) և կառաջնորդվեն զուտ պրագմատիկ առաջնահերթություններով և շահերով:

Դիտվել է՝ 1227

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.