ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ժպտացեք մեղմորեն

 Ժպտացեք մեղմորեն
21.12.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 21

Ի՛մ որդիներ. օրվա յուրաքնչյուր վայրկյանը նկատեք իբրև արդյունք` Իմ ծրագրի ու Իմ տնօրինության: Հիշե՛ք, որ ձեր Վարդապետը Տերն է օրվա փոքր պատահարների: Անգամ ամենաաննշան իրադրության մեջ տեղի տվեք ձեր թևին դիպչող Իմ մեղմ հպումին: Կա՛նգ առեք կամ քայլեք համաձայն այդ հպումի, առաջնորդվեք Սիրո այդ զգացումով:

Օրվա րոպեների Տերը Արարիչն է ձնծաղկի ու հզոր կաղնու: Եվ ավելի մեծ քնքշանք ունի ձնծաղկի, քան հսկա կաղնու նկատմամբ:

Իսկ երբ ձեր գործերը չեն ընթանա ձեր ուզածի պես, այն ժամանակ մեղմ ու սիրալիր ժպիտով ժպտացեք Ինձ ու ասեք, ինչպես որ կասեիք ձեր շատ սիրելի մարդուն.

«Թող քո ուզածի պես լինի», վստահ եղեք, որ Իմ Սրտի պատասխանը կլինի` այնպես անել, որ Իմ կամեցածը հնարավորինս տանելի լինի ձեզ:

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.