Չկա աշխարհում ավելի ստոր, ավելի անբարո, նենգ և հակամարդկային բան, քան Արևմուտքն իր գործակալների հետ, որոնք բոլոր երկրներում անբարոյականության նույն մարմնացումն են: Կեղծիքն ու ստախոսությունը դրանց կյանքի և գործունեության բացառիկ միջոցներն են, քանզի ստորությունն է դրանց կերպարն ու էությունը, ստոր և անբարո գործերն են դրանց առաքելությունը:
Դրանք սպանդ են կազմակերպում Բուչայում՝ մեղքը բարդելով ռուսների վրա, դրանք դամբա են պայթեցնում նախկին ՈՒկրաինայի տարածքում՝ գործը հասցնելով էկոլոգիական աղետի, և դարձյալ վերագրում են ռուսներին (ի դեպ, անգամ ամերիկացիք ռուսական կողմին չմեղադրեցին ջրամբարի պայթեցման մեջ, քանզի գժությունն էլ պիտի սահման ունենա, բայց թե բանդերականներն ուրիշ են, շատ ուրիշ), դրանք Արցախը հանձնում են թուրքին՝ հետևելով անդրօվկիանոսյան վերադասի շահերին, բայց, միևնույն է՝ ռուսներն են Արցախը հանձնել:
Լակոտ ժողվարչապետը երեկ՝ ի պատասխան Վլադիմիր Պուտինի պնդմանը, թե Հայաստանն է հրաժարվել Ղարաբաղից, ոչ թե Ռուսաստանը, ասում է Ղազարյան Պետոյին, թե, իբր, 2020-ի նոյեմբերին և դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը երկու անգամ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, Պուտինը խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը (սա արդեն վերջն է՝ հայերն են տալիս Բերձորը, Փարուխն ու մնացածը, խաբելով ու չլսելով ռուսներին, բայց հայտարարության խախտողը Պուտինն է, կներեք, բայց նման բան պնդելու համար բորդելում ծնվելը քիչ է, գիտությունը դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ և ինչ պայմաններում են լույս աշխարհ գալիս Նոր Հայաստանի ժողվարչապետի կարգի վիժվածքները), ինքն էլ, իբր, այլ ելք չուներ, մանավանդ 2021-22 թթ. բախումներից հետո, և ստիպված ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս:
Սույն անբարոյականի վաստակն ու աշխարհի ամենապիղծ կեղտը Պուտինին վերագրում է այն, ինչ նա չի արել: Պուտինն ընդամենը ասել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է՝ ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ: Ավելին, Պուտինը հրամանագիր չի ստորագրել, իր պառլամենտով բանաձև չի անցկացրել, այսինքն, պիղծ լակոտը կախվում է Պուտինի բանավոր խոսքից հարցազրույցներից մեկում, որում, ի դեպ, Պուտինը չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս: Բացի այդ, Պուտինը կոնֆլիկտի կողմ չէ, նա չէ, որ Ղարաբաղից հրաժարվի կամ չհրաժարվի, դա Ադրբեջանի և Հայաստանի անելիքն է: Կրկնեմ, Ռուսաստանն ընդամենը միջնորդ է, ի վիճակի չէ հրաժարվել, անգամ ցանկության դեպքում: Բայց արևմտյան գրանտակեր գործակալի համար ի՞նչ տարբերություն, նրա համար կարևոր է Արցախի կորուստը վերագրել Ռուսաստանին՝ հուսով, որ նախիրն ու ողջ արևմտական հանրույթը կհավատան, և դրանով էլ զբաղվում է՝ ոտնահարելով տարրական նամուսի, պարկեշտության և տղամարդկության նորմերը:
Բայց պետք է ուրախանանք ժողվարչապետի հաբռգելով, քանզի Վլադիմիր Պուտինի նյարդային համակարգը կենդանի բջիջներից է բաղկացած: Եվ թող մեկը լակոտ ժողվարչապետի շրջապատից պարզի, թե ինչպես է Պուտինը վարվել մեկ այլ լակոտի՝ Սաակաշվիլի Միշիկոյի հետ ԱՊՀ շրջանակներում վերջին հանդիպման ժամանակ: Կամ թող ինտերնետից գտնի տեսանյութը, որտեղ անձամբ Սաակաշվիլին է պատմում, թե ինչ է Պուտինն ասել նրան վերջին հանդիպման ժամանակ (մոտավորապես ասել է՝ Կոնդոլիզայի ու մյուսների ասածը մտցրու քամակդ ու սիկտիր, Սաակաշվիլին էլ ասում է, թե բա՝ так некультурно со мной еще никто не разговаривал): Եվ թող հեռու պահեն դրան Վլադիմիր Պուտինից, չեմ կարծում, որ այս անգամ նրանց հանդիպումը հարթ կանցնի:
Այժմ՝ գլխավորի մասին:
Ամեն ինչ դեռ ավարտված չէ Արցախի համար: Պետք է ընդամենը մեկ բան՝ լակոտ ժողվարչապետի Պրահայի կիսալեգիտիմ ստորագրությունը հետ կանչել և նախաձեռնել Մինսկի խմբի աշխատանքների վերականգնում՝ այդպիսով ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԻ՝ ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՜, այն է՝ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ:
Դրանից հետո արդեն հնարավոր կլինի կազմակերպել արցախահայության ներգաղթը՝ ռուսական զորքերը դեռ այնտեղ են, Սերգեյ Շոյգուն էլ ասում է. հաջորդ տարի մեր կարևոր խնդիրներից է անվտանգության ապահովումը Ղարաբաղում: Պատահական մարդ չէ Շոյգուն և պատահական բան չի ասում. եթե Արցախում հայ չկա, ի՞նչ կամ ու՞մ անվտանգությունն են պաշտպանելու: Նշանակում է՝ ռուսական կողմը պատրաստվում է հայերի վերադարձին և նրանց անվտանգությունն ապահովելուն: Բայց, իհարկե, դրա համար անհրաժեշտ է Հայաստանը լակոտազերծել և ոչ գրանտակեր վարչապետ ունենալ:
Հուսանք, 2024 թվականը լավ տարի կլինի Հայաստանի համար, երկիրը կազատվի արևմտյան չարիքից և կսկսի աստիճանաբար վերքերը բուժել: Դժվար կլինի, բայց այլ տարբարակ չկա: Պետք է ազգովի գիտակցել, որ Արևմուտքը չարիք է և ազգերի ողբերգությունների անսպառ աղբյուր, իսկ Փաշինյան Նիկոլը՝ Արևմուտքի գործակալ: Եվ անհրաժեշտ հետևություններ անել:
Այսքանը…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ