ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ռուսաստանն այլևս չի կարող և չի ուզում Հայաստանի ավագ եղբոր դեր խաղալ

Ռուսաստանն այլևս չի կարող և չի ուզում Հայաստանի ավագ եղբոր դեր խաղալ
21.12.2023 | 12:09

Բռնատիրական Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելուց, 120 հազար արցախցիների բռնագաղթից հետո ժողովրդավար արևմտյան երկրները Ադրբեջանի ու այդ երկրի բռնապետի դեմ որևէ պատժամիջոց չկիրառեցին։ Ադրբեջանցի ընդդիմադիր տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի շարունակվող կալանքի կապակցությամբ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգը Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոց է կիրառել։ Սա՝ ի գիտություն մեր բոցաշունչ արևմտամետների և Արևմուտքի շահերի գործակալների։ Մյուս կողմից , Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ռեստարտ արվեն, Ռուսաստանն այլևս չի կարող ու չի ուզում Հայաստանի ավագ եղբոր դեր խաղալ: Սակայն դրսի հզոր կենտրոնների կողմից 2018-ին իշխանության բերված ՔՊ-ն չի կարող հայամետ, հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարել, այն միայն դրսի պահանջներն է ի հաշիվ Հայաստանի, բավարարում։ Հայաստանին պետք է ազգային իշխանություն, այլապես մեր պարտությունները շարունակական են լինելու:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3068

Մեկնաբանություններ