ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իմ պաշտպանությունն ունեցեք

 Իմ պաշտպանությունն ունեցեք
22.12.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 22

Չարից մի՛ վախեցեք, որովհետև Ես հաղթել եմ նրան: Չարը վնասում է միայն նրանց, ովքեր իրենց չեն դնում Իմ Պաշտպանության տակ: Սա զգացողության հարց չէ, այլ փորձառությամբ հաստատված իրողություն:

Եթե կարողանաք վստահորեն ասել ձեզ, որ ինչպիսին էլ լինի այդ չարը, չի կարողանա վնասել, քանի որ Հիսուս պարտության է մատնել նրան, ապա այդպես արած կլինեք ամենակարևոր քայլը:

Իմ որդիներ, ոչ միայն կյանքի մեծ, այլ նաև փոքր բաների մեջ վստահ եղեք Իմ հաղթող զորությանը: Իմացեք, որ ամեն ինչ կարգին է, վստահ եղեք, ամուր:

Գործադրեք Իմ ասածները: Սովորեք ու մտորեք այնքան, մինչև որ այս գիտակցումը հաստատուն ու բնական վիճակ դառնա ձեզ համար:

Դուք այս ձևով վարվեք շատ փոքր բաների մեջ, որպեսզի շուտով համոզվեք, որ շատ հեշտորեն, վստահ ու բնական ձևով նույնը կարողանում եք անել նաև մեծ բաների մեջ:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.