Դեկտեմբերի 21-ը, 20-րդ դարի ամենամեծ պատմական և պետական գործչի՝ Իոսիֆ Ստալինի տարեդարձն է: Նշանակում է՝ Վլադիմիր Պուտինը նորից սեղան կնստի, կենաց կբարձրացնի Ստալինի համար: Այս մասին առաջին անգամ ահազանգեց Վալերիա Նովոդվորսկայան: «Դուք չեք պատկերացնում, թե ով է Պուտինը, նա Ստալինի կենացն է խմում, նա վերջ կտա մեր ձեռքբերումներին»,- ոռնում էր լիբերալ արևմտականը:
Բայց ճիշտ էր ասում, որ Պուտինը, այսինքն՝ Ստալինի կենաց խմողը, ելցինյան Ռուսաստանի վերջը կտա:
Այսօր այլևս չկա ելցինյան Ռուսաստան:
Ավելին, այսօր Պուտինն արդեն Արևմուտքի վերջն է տալիս նախկին ՈՒկրաինայի տարածքում:
Նովոդվորսկայան երջանիկ էր, որ չտեսավ այս օրը, չտեսավ իր սրբավայրի՝ Միացյալ Նահանգների անկումը:
Եթե տեսներ, հենց այսօր էլ կամավոր կմեռներ, հակառակ դեպքում դաժան կլիներ նրա համար Ամերիկան տեսնել ինչ-որ Հոնդուրասի կարգավիճակում:
Համբերություն մաղթենք աշխարհի լիբերալներին ու արևմտականներին:
Դաժան ժամանակներ են դրանց սպասում:
Հավաքական Արևմուտքն Ամերիկայի գլխավորությամբ Ռուսաստանը տանում է դեպի աշխարհաքաղաքական աղբանոց:
Այսօր դա հասկանում են գրագետ նորմալ մարդիկ, վաղը՝ ՈՒկրաինայի լուծարումից հետո, դրանում կհամոզվեն բոլորը, անգամ հայ բութ արևմտականները (հայրիկյանա-խզմալյանատիպ): Էլ չեմ խոսում հայրենի գրանտակերական հանրույթի և գործակալական ցանցի մասին:
Եվ ուրեմն, да здравствуют товарищ Ստալինը և նրա մեծ գործի բոլոր շարունակողները:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ