Երբ տգետ մարդը խոսում է կրթությունից և հատկապես գիտությունից, ծիծաղելը զավեշտալի է դառնում: Բայց երբ տգետ մարդը ռեֆորմներ է իրականացնում կրթության և գիտության ոլորտում, դա վերածվում է ողբերգության: Իսկ երբ այդ տգետ մարդը նաև արևմտյան գործակալ է՝ Հայաստանը կործանելու և թուրքի գաղութ դարձնելու հստակ հանձնարարությամբ, դա, շատ մեղմ ասած, տիեզերական ողբերգություն է:
Երեկ տգետ ժողվարչապետը, որը համեմատաբար վերջերս է իմացել, որ Հոլանդիան և Նիդեռլանդները տարբեր պետություններ չեն, գնացել էր Գիտությունների ազգային ակադեմիա՝ այդ հիմնարկի 80 ամյակի առթիվ: Ամբախ-զամբախ դուրս էր տվել գիտության և կրթական համակարգի մասին, խոսել էր նաև վերջինների անհրաժեշտ կապի մասին հանրակրթության հետ: Եվ հիացել էր իր՝ ակադեմիական քաղաքաի կառուցման գաղափարով: Հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքի նպատակը մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված բուհերի շենքերի հափշտակումն է՝ հօգուտ պրն գռզոյի և գռզոյատիպ տարրերի: Իսկ ստրատեգիական նպատակը, որը պարտադրված է Արևմուտքից, Հայաստանի գիտակրթական համակարգի վերացումն է, քանզի թուրքի գաղութին պետք չեն ոչ կրթություն, ոչ գիտություն՝ թուրքի գաղութում բավարար է բաղնիքի մասաժիստի գիտակրթական մակարդակն ու մասնագիտական հմտությունները, ավելին չի պահանջվում: Ուստի բուհերի տեղափոխումը միանգամից երկու խնդիր է լուծում. տեղի օլիգարխիային տալիս է գերշահույթի հնարավորություն, Հայաստանը վերադարձնում է միջնադար՝ ապահովելով գաղութին վայել խավարամտոթյուն:
Հիշեցնեմ, որ Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան ստեղծվեց Հայրենական պատերազմի ամենաթեժ պահին՝ 1943 թվականին, երբ քչերն էին աշխարհում հավատում ԽՍՀՄ հաղթանակին: Իսկապես փառահեղ ճանապարհ անցավ այդ հաստատությունը հանճարեղ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ: Այսօր այդ ամենը, ցավոք, անցյալում է: Եվ կրկնակի ցավալի է այն, որ այդ հաստատության ընդերքում աճեց ոմն Սաղյան, որն այսօր ակադեմիայի նախագահն է և հիանում է փաշինյան նիկոլի հեղափոխական ծրագրով՝ ակադեմիական քաղաքով: Այսինքն, պետության թիվ մեկ գիտնականն (ի պաշտոնե) ողջունում է կրթական համակարգի լիկվիդացիան: Ինչո՞ւ: Որովհետև, մեղմ ասած, ոռատու է, նա վաղը կողջունի նաև ակադեմիայի տեղափոխումը գյուղական վայր, եթե ակադեմիայի շենքը պետք լինի պրն գռզոյին բորդելաշինության ազգային պրոյեկտում: Ի դեպ, ակադեմիայի շենքն էլ է վտանգված, այդ մասին դեռ չեն խոսում, բայց դա ընդամենը ժամանակի հարց է՝ կլափեն բուհերը, կանցնեն ակադեմիային:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Ժողվարչապետի բացատրություններն առ այն, որ մեր բուհերի շենքերը չեն համապատասխանում արդի պահանջներին, դեմագոգիա է: Սորբոնն առ այսօր գործում է 17-րդ դարի շենքում, թեպետ, իհարկե, բազում նոր կորպուսներ են կառուցվել, բայց ոչ մեկի մտքով չանցավ խոսել կամ անգամ մտածել Սորբոնի տեղափոխման մասին: Կոլումբիայի համալսարանն այսօր գործում է նույնպես հին շենքում՝ Հարլեմում, Նյու Յորքի ամենախայտառակ թաղամասում, բայց այդ հանգամանքը նույնպես առիթ չի հանդիսանում համալսարանի տեղափոխում նախաձեռնելու: Մոսկվայի և Պետերբուրգի կոնսերվատորիաները հիանալի գործում են մայրական՝ 160-170 տարեկան կառույցներում: Երբ տգետ լակոտը խոսում է շենքերի անհամապատասխանատվության մասին ինչ-որ ստանդարտների, նա կամ մեկը կարո՞ղ է ասել, թե, օրինակ, Երևանի պետական կոնսերվատորիայի ի՞նչն է պակաս: Այդ բուհն անգամ իր օպերային բեմն ունի, իսկ դա բարդ ինժեներական կառույց է: Ինչո՞ւ տեղափոխել կոնսերվատորիան գյուղ, մանավանդ որ այդ դեպքում կխաթարվի կապը ֆիլհարմոնիայի, օպերայի, Չայկովսկու դպրոցի հետ (կոնսերվատորիայի աշխատակիցները միաժամանակ աշխատում են մի քանի տեղ՝ իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այսինքն՝ քաղաքից դուրս գալ չեն կարողանա, այսինքն՝ կոնսերվատորիան կկործանվի գյուղում): Կամ վերցնենք ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Զարմանալի է, բայց այնտեղ դասավանդում են լուրջ մասնագետներ: Որոնք, սակայն, նույնպես աշխատում են մի քանի տեղ. այնտեղ դասավանդում են դատավորեր, դատախազներ, քննիչներ և երևելի փաստաբաններ, որոնք, իհարկե, ֆիզիկապես չեն կարողանա քաղաքից դուրս աշխատել. Վերաքննիչի դատավորը կարող է շաբաթը մի երկու օր մի երկու ժամով թողնել իր գրասենյակը և դասախոսություն կարդալ ԵՊՀ-ում, բայց կինոստուդիա հաստատ չի գնա: Նշանակում է՝ կործանվելու է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Կկործանվեն բոլորը, ես ուղղակի խոսեցի երկու բուհի մասին, որոնց աշխատանքը լավ եմ պատկերացնում, բայց համոզված եմ, որ բնագիտության ֆակուլտետներում վիճակը նույնը կլինի:
Ինչևէ, ափսոս, շատ ափսոս… զավեշտալի է, որ «տոտալիտար» պետության ստեղծածը անկախ դեմոկրատական երկիրը, մեղմ ասած, վարի է տալիս, և այս խայտառակության դեմ բոլորը, փաստորեն, անզոր են…