ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աշխարհի երգը

 Աշխարհի երգը
23.12.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 23

Տե՛ր, աղաչում ենք Քեզ, օրհնի՛ր մեզ և ցույց տուր

այն ճանապարհը, որով կուզենայիր որ մենք քայլեինք:

Քայլեք Ինձ հետ խաղաղության ճանապարհով:

ՈՒր էլ որ գնաք, խաղաղություն տարածեք, ոչ թե խռովություն: Սակայն ի միտ առեք, որ այդ խաղաղությունը պետք է լինի Իմ խաղաղությունը:

Երբեք մի ընդունեք այն խաղաղությունը, որ ինքնին զինադադար է չարի հետ:

Մի համակերպվեք բնավ, երբ այդ նշանակում է` ձեր կյանքի երգը ներդաշնակել աշխարհի երգի ու քայլքի հետ:

Այդ սխալ է:

Հաճախ են Իմ աշակերտները սխալվել, երբ կարծել են, թե ամեն ինչ հարթ ու ներդաշնակ պետք է լինի:

Ո՛չ, այդպես չի կարող լինել, եթե այդ նշանակում է միևնույն ժամանակ երգել նաև աշխարհի երգը:

Ես, խաղաղության իշխանս, ասացի, որ Ես եկա

«Ոչ թե խաղաղություն բերելու, այլ` սուր»:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ