ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նա կգա

Նա կգա
24.12.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 24

Տե՛ր, Դու այստեղ ես, այնպես արա, որ

զգանք Քո սքանչելի մոտիկությունը:

Այո, բայց չմոռանաք, որ առաջին ողջույնը պետք է լինի այն ողջույնը, որ մոգերը տվեցին Բեթղեհեմի քարայրի մեջ:

Ինձ տված ձեր առաջին ողջույնը թող չլինի երկնային հաղթանակի տիրացած Թագավորին ու Տիրոջը, այլ երկրային փառքից զրկված ու խոնարհներին խառնված մեկին, ինչպես մոգերն արեցին:

Ձեր խոնարհության առաջին ողջույնը տվեք Խոնարհին` Բեթղեհեմի Մանկանը, այս պետք է լինի ձեր առաջին ողջույնը:

Ապա, ձեր հաջորդ քայլը թող լինի ապաշխարանքի պաշտամունքը: Իբրև երկրի մեղավորներից մեկը` Ինձ հետ կանգնեք Հորդանանի ջրերի մեջ, ուր Ես մկրտվում էի Հովհաննեսի ձեռքով: ՈՒրեմն պետք է երկրպագեք Ինձ` իբրև բարեկամ ու ծառա մեղավորների:

Հաճախ մտածեք Իմ մասին:

Խոնարհություն, ծառայություն, պաշտամունք, զոհաբերություն և սրբացում. սրանք են` պարզ աստիճանները քրիստոնեական կյանքի:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ