Նոր Հայաստանի ԱԺ նախագԵն ասում է, որ ղարաբաղցիք ոչխար են: Կամ նա իրականում հավատում է, որ ղարաբաղցիք ոչխար են, կամ ուզում է նման տպավորություն ստեղծել:
ՆախագԵն ասում է. «Ես կարծում եմ, որ իրականությունը Հայաստանի հանրությունը և ԼՂ բնակչությունը շատ լավ գիտեն, և այն հուսախաբությունը, որը տեղի ունեցավ ԼՂ-ում. հիշում եք՝ Z տառն էին գրում, Պուտինի նկարն էին բացում, գրում էին` «Спасибо, Россия»: Այդ ամեն ինչը մեկ օրվա մեջ փոխվեց, և տեսանք, որ ռուսական խաղաղապահներն անգործությամբ թույլ տվեցին և դուրս ուղեկցեցին հայ բնակչությանը Ղարաբաղից: Կարծում եմ, որ պետք չի, որ կոնկրետ, ուղիղ հայտարարություններ արվեն»:
Հիմա գրանտակերական-գործակալական լեզվից սրա ասածը թարգմանենք իսկական հայերեն:
Սիմոնյան Ալենի ասածը հետևյալն է. մենք Ալիև էֆենդու հետ միասին, մեր սրբազան Արևմուտքի հրահանգով, դատարկեցինք Ղարաբաղը, քանի որ մեր սրբազան վերադասին Թուրան է պետք, իսկ քանի որ ղարաբաղցիք ոչխար են, չհասկացան մեր հանճարեղ կոմբինացիան և մեղքը բարդեցին ռուսների վրա:
Ինչ վերաբերում է նրան, որ ռուս խաղաղապահներն իրավունք և հնարավորություն չունեին կանխելու Ալիև էֆենդու հակաահաբեկչական օպերացիան (նախ, փաշինյան նիկոլը ընդունել է, որ Արցախի բոլոր ուժային կառույցները, մեղմ ասած, ապօրինի զինված խմբավորումներ են՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի մաս, երկրորդ՝ ռուս խաղաղապահները չէին կարող ավտոմատով կռվել տանկերի և ծանր հրետանու դեմ, երրորդ՝ Հայաստանի լակոտ իշխանությունը ի լուր աշխարհի հայտարարեց, որ մտադիր չէ պաշտպանել արցախահայությանը, և դրանից հետո որքան անբարոյական պետք է լինել, որ ռուսներից պահանջել կռվել հայերի համար և ինչ-որ մեղադրանքներ առաջադրել նրանց չկռվելու պատճառով), սիմոնյան ալենը չի խոսում: Եվ ճիշտ է անում: Ինչու՞ խոսել և մարդկանց աչքերը բացել, երբ իրենց անձնական շահն ու Արևմուտքի նպատակը՝ հակառուսականություն սերմանել հայության մեջ, ճիշտ հակառակն են պահանջում:
սիմոնյան ալենը ևս մեկ փաստարկ ունի ղարաբաղցիներին ոչխար համարելու, այն է՝ առ այսօր լակոտակրատիան ողջ կազմով շնչում և արտաշնչում է, այսինքն՝ ապրում է, այնինչ…
Երկար կյանք Աստված պարգևի Նոր Հայաստանի իշխանության բոլոր անդամներին, հատկապես՝ դրանց կնիկներին, որոնք դեռ պետք կգան:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ