ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մարդիկ սրտանց ուզում են վերջնականապես թաղել «Ղարաբաղ» եզրույթը, բայց չի ստացվում, անհեթեթ բաներ են դուրս տալիս

Մարդիկ սրտանց ուզում են վերջնականապես թաղել «Ղարաբաղ» եզրույթը, բայց չի ստացվում, անհեթեթ բաներ են դուրս տալիս
24.12.2023 | 14:14

Սորոս Ջորջի դուքաններում փառահեղ ճանապարհ անցած և հագեցած սեռական կյանքով ապրած ջուլհակյան արուս վերնագիրը կրողը արցախցիների վրա մատ է թափ տալիս: ՈՒրեմն, Սամվել Շահրամանյանի խորհրդականը հարցազրույց է տվել «Ազատությանը» և ասել, որ Արցախի իշխանական իստիտուտները շարունակելու են գործել: Իսկ քանի որ դա անընդունելի է Ալիև էֆենդի-ժողվարչապետ փաշինյան տանդեմի համար, սույնի մոտ սկսվել են հորմոնալ վտանգավոր խանգարումներ, և նա ստիպված որոշել է ֆեյսբուքում անդրադառնալ ղարաբաղցիների այդ «լկտիությանը»:

«Նախ, ըստ որոշ խելքի պուտուկների, ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:

Երկրորդ՝ ՀՀ տարածքում կա մեկ իշխանություն, ՀՀ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված օրինական իշխանությունները: ՀՀ տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները:

Եվ վերջապես դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ»։

Ի՞նչ ասես: Մարդիկ սրտանց ուզում են վերջնականապես թաղել «Ղարաբաղ» եզրույթը, բայց չի ստացվում, անհեթեթ բաներ են դուրս տալիս «ՀՀ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների» և իշխանությունների մասին: Ղարաբաղի կործանումն էլ բարդում են ղարաբաղցիների վրա, թեպետ էծն էլ գիտի արցախյան ողբերգության բուն պատճառի և հեղինակի մասին, դրանք են՝ ամերիկյան քաղաքական ծրագիր և հայ գրանտակերական գործակալական ցանց: Եվ սույնն ասում է, թե Հայաստանը տեր ունի, տերը թույլ չի տա Հայաստանի գլխին փորձանք բերել: Եթե այդ տերը փաշինյան նիկոլն է, ուրեմն Հայաստանի գոյատևելն այլևս իմաստ չունի, եթե տեր ասելով նկատի ունի Միացյալ Նահանգները, ապա այս երկրին ժամ առաջ հարկավոր է մեռնել, քանզի հակառակ դեպքում դառնալու է թուրքի գաղութ, ըստ ամերիկյան հայեցակարգի:

Բայց մի բան է ուրախացնում ջուլհակյան արուսիկի կենսագրությունում՝ սա ամուսնացած չէ: Նշանակում է՝ սրանից վաստակ, այն է՝ եվրաբ… կամ եվրաG7՝ չի ծնվի, իսկ դա արդեն վատ չէ, սրանից էլ գոհ մնանք…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ