ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Առողջություն եվ հարստություն

 Առողջություն եվ հարստություն
26.12.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 26

Մի՛ վհատվեք, հարստությունն ու առողջությունն էլ կգան շուտով: Իմ հարստությունը` ձեր կարիքները բավարարելու և Իմ գործերը կատարելու համար: Դրամը, որ շատերը հարստություն են համարում, Իմ աշակերտներին չի տրվում կուտակելու կամ ցուցադրելու համար:

Ճամփորդե՛ք այս աշխարհում, պարզապես փնտրելով Իմ կամքը և Իմ գործը կատարելու միջոցները: Երբե՛ք մի պահեք որևէ մի բան, որ դուք չեք գործածում: Ի մի՛տ առեք, այն ամենը, որ տալիս եմ ձեզ, Իմը պետք է լինի, որովհետև դրանք տրված են ձեզ` ըստ անհրաժեշտության գործածելու համար: Մի՞թե կմտածեք, որ Ես գաղտնաբար գանձեր եմ դիզում, Իմ գանձերը: Դուք էլ այդպես մի՛ վարվեք, բնավ: Վստահե՛ք Ինձ:

Ապագայի համար հարստություն դիզելը նշանակում է վախենալ ու չվստահել Ինձ: Իմ մասին ունեցած ամեն մի կասկած անմիջապես հետ վանեք ձեր մտքից: Ապրե՛ք ուրախության մեջ` Իմ մշտական ներկայության: Ձեր ամե՛ն մի վայրկյանը դրեք Իմ տրամադրության տակ: Որքան էլ փոքր ու աննշան լինի գործը, կատարեք այնպես, ասես Ինձնից հրաման ստանալով, անում եք Ինձ համար ու ի սեր Ինձ: Ապրե՛ք այսպես, սիրե՛ք այսպես, գործե՛ք այսպես:

Դուք փոքրիկ ծառայությունների առաքյալներ եք:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ