ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Փառավոր գործ

 Փառավոր գործ
27.12.2023 | 00:40

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 27

Ես արդեն շատ բան եմ կորզել ձեզնից, որպեսզի ձեր կյանքը այսուհետև իրոք բարեկեցիկ լինի: Քարը քարին դնելով կառուցեք ձեր կյանքն ամուր հիմքի վրա, իմանալով, որ այդ հիմք- ժայռը ձեր Վարդապետն է, այդ ժայռը Քրիստոսն է:

Ձեր կյանքը կդառնա կարգավորված ու հաջողությամբ իրագործված մի կյանք: Միայն թե երբե՛ք ձեր տեսադաշտից բաց մի՛ թողեք այն փառավոր գործը, որի համար կանչված եք դուք:

Թող ո՛չ հարստությունը, ո՛չ հեշտ կյանքը, ո՛չ էլ մի որևէ այլ իրողություն չկարողանան հրապուրելով դուրս հանել ձեզ այն ճանապարհից, որի վրա ոտք դրել ու ահա անցնում եք Ինձ հետ` հրաշքներ գործելու ակնկալիքով: Սիրե՛ք ու ծիծաղե՛ք:

Վստահե՛ք ու աղոթե՛ք:

Հաղթարշավի՛ ելեք սիրալիր խոնարհությամբ:

Դիտվել է՝ 3568

Մեկնաբանություններ