ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նշաններ և զգացումներ

 Նշաններ և զգացումներ
28.12.2023 | 00:18

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 28

Տե՛ր, Դու այստեղ ես, այնպես արա, որ

զգանք Քո մոտիկությունը:

Ահավասիկ այստեղ եմ: Իմ ներկայությունը զգալու չափազանց պահանջ մի ունեցեք: Այն զգալու համար չարաչար խնդրելը հավասար է «նշան խնդրելու»: Այդ պահանջի պատասխանը նույնն է, ինչ որ տվեցի, երբ երկրի վրա ինձնից «նշան խնդրեցին»:

(Հովնան մարգարեի նշանից բացի, ուրիշ նշան չպիտի տրվի...):

Թանձր վարագույր կա կախված անհավատի տեսողության առջև: Հավատացյալի համար այդ վարագույրը ժամանակավոր է, որովհետև հաջորդելու է փառավոր Հայտնությունը:

Ձեր զգացածն ու կարծիքը բնավ էական չէ: Կարևորն այն է, թե իրականում ով եմ Ես. ով էի և ով պիտի լինեմ ձեզ համար Հավիտյան:

Ես Հարուցյալ Տերն Եմ:

Զգալը, որ Ես ձեզ հետ եմ, կարող է կախված լինել անցողիկ մի տրամադրությունից, իրադարձության փոփոխությունից, սոսկ մի աննշան բանից:

Իրադարձությունները Ինձ վրա չեն ազդում:

Երբ Իմ խոսքն ասված է, նշանակում է կիրականանա: Ես այստեղ եմ, միացած ձեզ, մտերիմ ու ջերմ բարեկամությամբ:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ