ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Գործ աղոթք

 Գործ աղոթք
29.12.2023 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 29

Գործը և աղոթքը` երկու հզոր ուժեր են, որոնք պիտի ապահովեն ձեր հաջողությունը:

Հաջող ընթացքը` ձեր գործի և Իմ գործի:

Քանի որ աղոթքը` հավատավոր աղոթքը, հիմնված է այն համոզումի վրա, որ Ես գործում եմ ձեզ համար, ձեզ հետ և ձեր մեջ:

ՈՒրեմն առաջ ընթացեք ուրա՛խ տրամադրությամբ ու արի՛ կեցվածքով:

Ես ձեզ հե՛տ եմ: Ձեր կատարած գործը մարդկանց համար կարող է անկարելի թվալ, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է:

Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ