ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մարդկանց որսորդներ

 Մարդկանց որսորդներ
30.12.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 30

Եթե դուք դժբախտությունների ու նեղությունների մատնված մարդկանց մասին կարդալով` մտահոգվում ու սրտի ցավ եք ապրում, ապա երբևէ մտածե՞լ եք, թե որքան ցավ կարող է զգալ Իմ սիրտը ողբերգության ու թշվառության մատնված այդ մարդկանց համար:

Եթե Ես Երուսաղեմ քաղաքը տեսնելով լաց եղա նրա վրա, ապա որքան առավել պիտի լամ նրանց համար, որոնց սրտերը նեղության են մատնվել, մանավանդ նրանց համար, ովքեր նախընտրում են ապրել առանց իմ պահպանող ու ապահովող զորության:

«Չեն գալիս ինձ, որպեսզի Կյանք ունենան»:

Ապրե՛ք ուրիշներին Ինձ բերելու համար, ա՛յս է միակ աղբյուրը երջանկության ու սրտի խաղաղության:

Դիտվել է՝ 4071

Մեկնաբանություններ