ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հաղթական Հիսուսը

 Հաղթական Հիսուսը
31.12.2023 | 00:21

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Դեկտեմբերի 31

ՀԻՍՈՒՍ: Այս Անունով պիտի հաղթեք:

ՀԻՍՈՒՍ: Մի՛ եղեք իբրև քծնող աղերսարկուներ, այլ նմանվեք նրանց, ովքեր Ինձ իբրև բարեկամ են ճանաչում:

Ասեք, տվեք Իմ անունը` ՀԻՍՈՒՍ:

«Նրա Անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»:

Այս «մեղք» բառի մեջ դրեք ոչ միայն մոլորություններն ու բոլոր մեղսագործ արարքները, այլ նաև կասկածները, վախերը, բարկությունները, վհատությունները, անհամբերությունը, սիրո պակասը` լինի մեծ, թե փոքր բաների մեջ:

«ՀԻՍՈՒՍ»:

«Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»:

Այս Անվան սոսկական արտասանությունն անգամ բարձրացնում է հոգին փոքր, երկրային ցածր մտածումներից դեպի բարձրունքները կատարների:

«Նա պիտի փրկի իր ժողովրդին իրենց մեղքերից»:

Փրկիչ և Բարեկամ, զվարթարար և ազատարար, Առաջնորդ և ուղեցույց` ՀԻՍՈՒՍ:

ՈՒնե՞ք կարիք ձերբազատվելու վախկոտությունից, աննպաստ իրադրություններից, չքավորությունից, ձախորդությունից, տկարություններից:

«Չկա ուրիշ անուն, որով կարողանաք փրկվել»: ՀԻՍՈՒՍ:

Ասեք Այս Անունը հաճախ:

Ստացեք Զորությունը, որ այս անունն է Իր հետ բերում:

Դիտվել է՝ 3750

Մեկնաբանություններ