ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հարգելի տեր և տիկին Մովսիսյաններ, սիրելի բարեկամներ

Հարգելի տեր և տիկին Մովսիսյաններ, սիրելի բարեկամներ
31.12.2023 | 12:54

«Ռոսլին» արվեստի հանդեսի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում արևշատություն։

Հայրենասիրությունից հայրենատիրության վերաճած Ձեր քաղաքացիական կեցվածքը, մեր ինքնության ամենազորեղ կռվաններից մեկին՝ մշակույթին, Ձեր շարունակական ծառայությունը, իրականացվող բարեգործությունները ոչ միայն կենսատու են, այլև վարակիչ են իրենց օրինակով, պարզ ցուցանում են, թե ինչպիսին պիտի լինի հայրենիքին, հավատին նվիրված մարդը։
Աստծո հովանավոր աջը թող մշտապես լինի Ձեր ու Ձեր զավակների գլխավերևում, առատ անի ընտանեկան լույսն ու ջերմությունը։ Թող որ բազմապատկվեն ձեր կարողությունները, անպակաս լինեն հղացումները, Ձեր խոնարհ ծառայությունները տան իրենց արգասաբեր պտուղները։

Կրկին ու կրկին ողջություն ու արևշատություն Ձեր ընտանիքին:
Oրհնյալ լինեք Ձեր արմատներով, Ձեր ընձյուղումներով։

Առաջն Աստված։





Դիտվել է՝ 5422

Մեկնաբանություններ