ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի հայ ժողովուրդ

Սիրելի՛ հայրենակիցներ,  Սիրելի հայ ժողովուրդ
31.12.2023 | 13:15

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի հայ ժողովուրդ

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։

2023 թվականը մեր հայրենիքի և մեր ժողովրդի կյանքում մեծ կորստի և ցավի տարի էր։ Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի վերքերը դեռ չապաքինված, պատերազմում զոհված մեր նահատակների կորստի վիշտն ու կսկիծը մեր սրտերում՝ կրեցինք մեկ այլ մեծ կորստի ցավը. հայրենադավ և ազգադավ իշխանությունն իր վարած ապիկար արտաքին քաղաքականության արդյունքում հանձնեց

ազգային-ազատագրական պայքարի արդյունքում մեր զոհերի արյամբ ձեռքբերված Արցախ աշխարհը, արցախահայությանը հայրենազրկեց և ունեզրկեց, որով անչափ մեծ վնաս հասցվեց մեր պետությանը, նրա ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Սակայն ազգային գոյատևման և ազգային նպատակների համար մեր պայքարը դեռ առջևում է և շարունակվելու է։ Մեր պետության, նրա սահմանների անվտանգության, տարածքային ամբողջականության, հայ ժողովրդի և արցախահայության իրավունքների պաշտպանության համար հույժ կարևոր է մեր միասնությունը, միաբանությունը և միակամությունը, որն այս ազգադավ և հայրենադավ իշխանության հեռացման, մեր ազգային նպատակների ու իղձերի իրականացման միակ ճանապարհն է։

Թո՛ղ 2024 թվականը մեզ մոտեցնի մեր ազգային նպատակների և իղձերի իրականցմանը, համայն աշխարհին, հայ ժողովրդին և մարդկությանը պարգևի խաղաղություն, բարություն, երջանկություն և ամենայն բարիք։

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը։

Բարեմաղթությամբ և սիրով՝

«Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ,

«Համահայկական ճակատ» շարժման համահիմնադիր

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5632

Մեկնաբանություններ